ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Սերգո Ջավախիձե » Անվտանգության քաղաքականություն

Որո՞նք Ձեր կարծիքով պետք է լինեն Վրաստանի ազգային անվտանգության հիմնարար սկզբունքները:

Ազգային անվտանգության քաղաքականությունը  և  անվտանգության համակարգի  ձևավորումը ուղղակիորեն կապվում է  ազգային  շահերին և  արժեքների  թեմաներին, որոնք  հիմնականում  որոշում են  մարտահրավերները և սպառնալիքները: Ճիշտ ազգային  շահերով և  արժեքներով  պայմանավորված, նպատակաուղղված անվտանգության քաղաքականությունն է  բերում համանման  արդյունքներ:

Վրաստանի անվտանգության մթնոլորտի  բաղկացուցիչ բոլոր բաղադրիչների  վերլուծությամբ  հնարավոր է  ազգային անվտանգության քաղաքականության մշակում, որը  ապահովում է  նշված միջավայրում ազգային արժեքների վրա հիմնադրված շահերի անցկացում և երկրի առջև  գոյություն ունեցող  մարտահրավերներին և  սպառնալիքներին ճիշտ արձագանքում:

Վրաստանի ազգային արժեք է Վրաստանի քաղաքացիների անվտանգության  ապահովումը  միջազգային հասարակայնության կողմից  ճանաչված պետական սահմանների շրջանակներում: Անվտանգության ապահովման համար Վրաստանը ղեկավարվում է միջազգային իրավունքի  ճանաչված  նորմերով: Վրաստանը ձգտում է դեպի  հարևանների հետ  խաղաղ  համագործակցության  միջավայրի  ձևակերպում:Տարածաշրջանային անվտանգության համակարգերի  ձևավորման,  պետությունների  միջև  երկկողմ բարիդրացիական համաձայնությունների և  շրջանակային  պայմանագրերի հիման վրա նրանց հետ հետևողական, հաջորդական, հավասարակշռված  արտաքին  քաղաքականության  իրականացման կողմը:

Վրաստանի նպատակն է ձևակերպել  անվտանգության այնպիսի  համակարգ, որը կստեղծի  նախապայման  երկրի որպես  իրավական և  ժողովրդավարական հավասարակշռված  պետություն  զարգանալու  համար:

Այս ուղղությամբ, Վրաստանի համար ընդունելի է Իսրայելի  պետության անվտանգության համակարգի և  այլ համանմանությունների օրինակը (սպառնալիքների և  մարտահրավերների  նմանության  և  անվտանգության  միջավայրի  հաշվառումով): 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից