ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Գիորգի Մարգվելաշվիլի » Անվտանգության քաղաքականություն

Որո՞նք Ձեր կարծիքով պետք է լինեն Վրաստանի ազգային անվտանգության հիմնարար սկզբունքները:

Վրաստանի ժողովրդավարական և  խաղաղ զարգացումը մեր երկրի ազգային անվտանգության անկյունաքարն է: Այն նվազեցնում է  արտաքին սպառնալիքը, պայմանավորում է  երկրի՝ որպես  վստահելի միջազգային  գործընկերոջ ձևավորումը:

Վրաստանի ազգային անվտանգության ապահովման երկարաժամկետ երաշխիքը ազատ աշխարհի լիարժեք  անդամությունն է, ինչը հասանելի է  Եվրամիությանը և  ՆԱՏՕ-ին ինտեգրմամբ:

Վրաստանի զինված ուժերը  մնում են Վրաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիք: Սրանից ելնելով, մենք պետք է  ապահովենք Վրաստանի զինված ուժերի  արհեստավարժության և արդյունավետության մշտական աճ:

Միևնույն ժամանակ, մենք լավ ենք հասկանում, որ խաղաղ աշխարհը մեր երկրի  առաջընթացի և տնտեսական  աճի նախադրյալն է: Աֆղանստանի խաղաղարար առաքելությանը մասնակցությամբ Վրաստանը նշանակալից ներդրում է  կատարում միջազգային անվտանգության ապահովման գործին: Մենք կշարունակենք այն պարտականությունների  կատարումը, որոնք ծառայում են ահաբեկչության և այլ գլոբալային սպառնալիքների դեմ պայքարին և  ժամանակակից գլոբալային անվտանգության ամրապնդմանը:

Տնտեսական և էներգետիկական անվտանգության ապահովման նպատակով Վրաստանում պետք է ստեղծվի էներգետիկական անվտանգության ամուր համակարգ, որը կհիմնադրվի էներգամատակարարման  դիվերսիֆիկացիայի, պաշարների ստեղծման և ենթակառույցի  պահպանման-բարելավման վրա:

Տնտեսական անվտանգությունը պետք է  ապահովենք ռազմավարական ճյուղերի զարգացմամբ, հիմնական  ենթակառույցի և  սոցիալական նշանակության օբյեկտների վրա պետության պատասխանատվության  ուժեղացմամբ:

Ազատ տնտեսական միջավայրի ստեղծումը և  օտարերկրյա ներդրումների մեծացում-դիվերսիֆիկացիան նպաստում է գործընկերային հարաբերությունների  խորացմանը և մեծացնում է Վրաստանի խաղաղ և անվտանգ զարգացմամբ շահագրգռված պետությունների թիվը:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից