ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Անվտանգության քաղաքականություն

Որո՞նք Ձեր կարծիքով պետք է լինեն Վրաստանի ազգային անվտանգության հիմնարար սկզբունքները:

Անվտանգության ապահովումը պետության եթե ոչ միակ,ապա գլխավոր խնդիրներից մեկն է: Այն պետք է  հենվի  ժամանակակից պայմաններում  սպառնալիքների  բնական  ծավալմանը-տրանսֆորմացիայի  ըմբռնմանը և այսպես կոչված համագործակցությանը կողմնորոշված անվտանգության քաղաքականության  յուրացմանը: Այս վերջինի համար, վճռական է համագործակցությունը անվտանգության ոլորտում  NATO-ի և Եվրամիության երկրների հետ: Ակտիվ ջանքեր ԵԱՀԿ-ի  շրջանակներում և  տարածաշրջանային ենթատեքստում, ՄԱԿ-ի ձևաչափի  առավելագույն  կիրառում:

Միասնական ազգային շարժումը գտնում է, որ Վրաստանը պետք է  շարունակի  անվտանգության համակարգի  արդյունավետության  աճի կողմն ուղղված բարեփոխումները, որոնք անվտանգություն ապահովող ինստիտուտների միջև կկատարեն ավելի  սերտ համակարգում, կապահովի  ռազմական և  քաղաքացիական բաղադրիչների  փոխգործողության  որակի  բարելավումը և  հնարավոր կդարձնի  պետական  անվտանգության սեկտորում  ընդգրկված ինստիտուտների  համապատասխան գերատեսչական  ռազմավարությունների  մշակումը: Այս գործընթացի անկյունաքարն է  զինված ուժերի և ողջ անվտանգության սեկտորում ժողովրդավարական  քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների հետագա  հզորացումը:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից