ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Զուրաբ Խարաթիշվիլի » Գյուղատնտեսական հողատարածք

Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Վրաստանում գյուղատնտեսական հողատարածք ձեռք բերելու օտարազգի քաղաքացիների իրավունքի վերաբերյալ:

Ես կողմնակից եմ, որ օտար երկրի  քաղաքացիները ունենան նույն իրավունքները և պարտականությունները, ինչ ունեն Վրաստանի  քաղաքացիները: Բացառություն են  ներկայացնում միայն քաղաքական իրավունքները և  պետական  պաշտոնները:

Բացի դրանից կարծում եմ սեփականության հարցը ավելի  ծավալուն է և միայն օտար երկրների  քաղաքացիներին չի վերաբերում: Այն բանի համար,  որ հասարակությունում  արմատավորի  արդարության զգացում, սեփականության հարցը մեկընդմիշտ պետք է  լուծվի: Պետք է հասնենք  այնպիսի  իրավիճակի, երբ  սեփականատերերին հարկ չի լինի  սեփական  անմեղությունն ապացուցել: Եթե  անհրաժեշտ կլինի, հայտարարենք  ընդարձակ համաներում և ստանանք  ռազմավարական քաղաքական  որոշում  կոնկրետ տարեթվով  գոյութուն ունեցող իրավիճակի անձեռնմխելիության մասին:Այլ դեպքում  տնտեսական զարգացումը անհնար կլինի:

Վերջում  պետք է արմատավորենք վիճելի հարցերի արդարացի լուծման  պրակտիկան և դրանով  ամրապնդենք դատարանի, որպես  կարևորագույն պետական ինստիտուտի հեղինակությունը և  վարկանիշը:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից