ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Գիորգի Մարգվելաշվիլի » Գյուղատնտեսական հողատարածք

Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Վրաստանում գյուղատնտեսական հողատարածք ձեռք բերելու օտարազգի քաղաքացիների իրավունքի վերաբերյալ:

Մեր ժամանակ հողը առանձնահատուկ նշանակության ռեսուրս է: Գլոբալային մարտահրավերները և  մոլորակի վրա գյուղատնտեսական հողահանդակների  ամենամյա կրճատումը մեր հողի ռեսուրսները էլ ավելի թանկագին է դարձնում և  պահանջում է զգուշություն: Երբ խոսում ենք հողի մասին, ի նկատի պետք է ունենանք ոչ պարզապես ինչ-որ մակերեսի  հատված, այլ ռեսուրս, որը արգասաբեր  բնահող ձևավորելու համար  կպահանջվի հարյուրամյակներ: Այդ պատճառով, մի կողմից հողը պետական նշանակության հարց է, իսկ մյուս կողմից  հաշվի պետք է առնենք  գյուղում բնակվող գյուղացիների առանձնահատուկ կախվածությունը հողից – հողը նրանց համար սոսկ եկամտի աղբյուր չէ: Նրանց նույնականությունը կապված է հողին, նախնիների բնակատեղիներին, անցյալին: Նրանք հողագործներ են և սեփական անձը  ընկալում են հողի հետ: Պետությունը պետք է աջակցի նման ժողովրդին և հնարավորություն տա իրավամբ գյուղում մնալով կատարեն սիրած գործը, սակայն միևնույն ժամանակ նրանց կյանքը լինի   լիարժեք և հետաքրքիր: Ոչ թե հոգնեցուցիչ և ապարդյուն աշխատանք, երբ դժվարությամբ աճեցրած բերքն անգամ գյուղացիները չեն կարողանում վաճառել: Այ, սրան աջակցությունը պետության  պատասխանատվությունն է:

Ինչ վերաբերում է  օտարերկրացիներին  հողեր վաճառելուն, հիմնախնդիրը նրանում չէ, թե ինչ ազգության  մարդիկ են գնում հողը, այլ նրանում է, թե ինչպես ենք զգուշանում այս ժողովրդական ռեսուրսին, ինչպես ենք  կիրառում այն: Բերու՞մ է, թե ոչ սա  օգուտ տեղական բնակչության համար: Եթե անտառային զանգվածների հատման և հողի քայքայման հետ գործ ունենք, ընդհանրապես նշանակություն չունի դա օտարերկրացին  է կատարել, թե վրացին: Նախորդ իշխանության քաղաքականությունը  գյուղում  ապրելը գյուղացիների համար դարձրեց անտանելի և այդ պատճառով գյուղացիները  ստիպված եղան հողերը, որից նրանք  օգուտ չէին տեսնում, վաճառել օտարերկրացիներին: Մենք ոչ թե պետք է  օտարերկրացիներին հողի  օտարումը  արգելենք, այլընտրանք պետք է առաջարկենք  գյուղացիներին:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից