ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Սերգո Ջավախիձե » Պաշտպանության քաղաքականություն

Ինչպե՞ս կկազմակերպեիք երկրի պաշտպանության համակարգը:

Վրաստանը պաշտպանության քաղաքականության և անվտանգության համակարգի կատարելագործման, ամուր անվտանգության քաղաքականության և առողջ ռազմա-քաղաքացիական հարաբերությունների համար  գերակայող է համարում իրականացնել հետևյալ  ծրագրային  գործողությունները.

  • Ռազմական և անվտանգության համակարգերի  քաղաքացիական վերահսկում, ժողովրդավարության որակի  բարձրացում,
  • Խորհրդարանում գործող այսպես կոչված «Վստահության խմբի» իրավասության ուժեղացում – դրանց համար ռազմական և  անվտանգության համակարգերի   մոնիտորինգի իրավունքի  օրինականացում,
  • Առանձին ուժային  հիմնարկություններում  հասարակական մոնիտորինգի խորհուրդների  գործարկում, որպես  ռազմա-քաղաքացիական հարաբերության  զարգացման համար անհրաժեշտ ձևաչափ,
  • Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի առանց պայմանի տարբերակում, պաշտպանության նախարարությունը որպես  լրիվ քաղաքացիական  կառույց ձևավորելը: Գլխավոր շտաբի բազայի վրա  բանակների վերակազմավորումն  ավարտելուց հետո Միացյալ շտաբների հրամանատարության ստեղծում,
  • Գլխավոր  տեսչությունները որպես մեկ ծառայություն  ձևավորում  և նրա խորհրդարանի  ենթակայության տակ անցում,
  • Ազգային անվտանգության խորհրդի լրիվ լուծարում  ազգային անվտանգության խորհրդի դերի և գործառույթների սահմանում,
  • Ներքին գործերի նախարարությունից անվտանգության  ստորաբաժանումների  դուրսբերում և դրա բազայի վրա  հետաքննության դաշնային բյուրոյի  կամ հակահետախուզության պետական դեպարտամենտի ստեղծում և  նրա ենթակայությունը  Գերագույն  գլխավոր  հրամանատարի,
  • Ազգային անվտանգության խորհրդի  ենթակայությունում  ուժային գերատեսչությունների   ղեկավարների  կոմիտեի ստեեղծում, որի  գլխավոր գործառույթը  կլինի  նշված կառույցների լրիվ համակարգման  իրականացում,
  • Հետաքննության դաշնային բյուրոյի համար (կամ հակահետախության պետական դեպարտամենտի) ուժային գերատեսչությունների  օպերատըվ  ապահովման  գործառույթի  սահմանում և  օրենքում  օպերատիվ-որոնման  միջոցառումների  մասին համապատասխան  օրենսդրական  փոփոխությունների իրականացում,
  • Ազգային անվտանգության խորհրդի  ենթակայությունում  հակաահաբեկչական և հակակոռուպցիոն օպերատիվային ծառայության ստեղծում,
  • Գնումների պետական  դեպարտամենտի ենթակայություն  խորհրդարանին:

Նշված  գործողությունների իրականացման  արդյունքում հնարավոր կդառնա ազգային անվտանգության այնպիսի  քաղաքականության մշակում, որը  պատշաճորեն  կպատասխանի  սպառնալիքներին, ռիսկերին և  մարտահրավերներին: Երկիրը կխուսափի  ներքին դեստրուկցիոն  գործողություններից և արտաքին ուժերի  ուժային միջամտությունից:  

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից