ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Պաշտպանության քաղաքականություն

Ինչպե՞ս կկազմակերպեիք երկրի պաշտպանության համակարգը:

Պաշտեպանության համակարգը պետության անկյունաքարն է: Զինվորական ծառայողների  արհետավարժությունը, նրանց  սոցիալական պաշտպանվածությունը և կարիերան բարձրացնելու կայուն հնարավորությունները պետք է լինեն պետության մշտական հոգսը: Անհնար է Վրաստանն ունենա ցանկացած արտաքին հակառակորդին   դիմակայելու կարողունակ բանակ: Սակայն միանգամայն հնարավոր է  և ցանկալի վրացական զինված ուժերը  կարողանան  ագրեսորին ստիպել հրաժարվելու թշնամական գործողություններից և  կասեցնեն  հակառակորդին  մինչև  միջազգային համագործակցության միջամտությունը: Համապատասխանաբար, պաշտպանունակության  ամրապնդմանը ուղղված միջոցառումների նպատակը պետք է լինի  կրթության և  զինավարժության  համակարգի ժամանակակից չափանիշների հետ  կատարյալ  համապատասխանության ապահովումը, կառավարման և  վերահսկման բարելավումը, ՆԱՏՕ-ի հետ  համատեղելիության  մեծացումը և  եվրո-ատլանտյան  ինտեգրմանը  աջակցությունը: ՆԱՏՕ-ի հովանավորությամբ  ընթացող  գործողություններին  մասնակցությամբ Վրաստանը  կատարում է զինված ուժերի  հարմարեցում նոր մարտահրավերներին, օպերատիվ  միջավայրին և  խնդիրներին:

Միևնույն ժամանակ, ևս մեկ և ոչ վերջին խնդիրը զինված ուժերին քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության  հաստատումն է: Դա է  ինչպես  զինվորականների արհեստավարժության, այնպես էլ  առողջ ռազմա-քաղաքացիական  հարաբերությունների  երաշխիք  է: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից