ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Սերգո Ջավախիձե » Տարածաշրջանային համագործակցություն

Ինչպիսի՞ն կլինի Ձեր քաղաքականությունը Հարավային Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանների հանդեպ:

Անձամբ Արևմուտքի մոտեմամբ  Վրաստանը միշտ կախված կլինի Ռուսաստանից բազմաթիվ  ոլորտներում և  նա այլ ճանապարհ չունի, եթե  ոչ ուժեղ հարևանի հետ կոնստրուկտիվ համագործակցությունը: Վրատանն այսօր հասկացվում է, որպես «Մեծ մոտ Արևելքի» մաս և  ահաբեկչական վտանգի գլխավոր տարածաշրջան: Վրաստանի դերը նշանակալիորեն  մեծացավ Աֆղանստանի  և Իրաքի  կամպանիաների արդյունքում: Անջատողական տարածաշրջանները  Վրաստանում արևմտյան պետությունների  առանձնահատուկ վրդովմունքի  առարկա են, նրանք այս տարածաշրջաններում  տեսնում են  ահաբեկչության  պոտենցիալ  ապաստարան: Ճիշտ այս հանգամանքների պատճառով արևմուտքի  համար այս տարածաշրջանների  անկախության ճանաչման  քաղաքականությունը  դարձավ գերակայող:

Վրաստանը միշտ  դառնում է  Ռուսաստանի  պետական աշխարհառազմավարական հետաքրքրության  պրիզման: Տրանսկովկասը անբաժանելիորեն  կապված է  Հյուսիսային Կովկասի հետ,  որը  Ռուսաստանի Դաշնության մասն է: Հարավային Կովկասի  անկախությունը, Ռուսաստանի անվտանգությանը  հավելյալ  հիմնախնդիրներ  ստեղծեց: Ռուսաստանը  իր հերթին, սառը պատերազմի կանոններով  է շարունակում  միջազգային  գործունեությունը:

Ռուսաստան-Վրաստան հարաբերություններին երկար ժամանակ է արդեն   խանգարում է  անվստահությունը, որի բորբոքման մեջ երկու կողմերն էլ  բաժին ունեն: Այս հարաբերությունները  ընդհանրապես դադարեցին 2008 թվականի օգոստոսի իրադարձություններից հետո, ինչը նշանակալիորեն  մեծացրեց անվտանգության ռիսկը  Վրաստանի համար: Երկար ժամանակ նման  իրավիճակում գտնվելը  նշանակում է  անուղղելի  արդյունքներ: Կկարողա՞ն  Վրաստանը և Ռուսաստանը նորովի հարաբերություններ հաստատել: Այս հարցի պատասխանը  մեծ մասամբ Վրաստանից է կախված: Երկիրը սեփական շահերի պաշտպանության հաշվին պետք է  ի նկատի ունենա Ռուսաստանի ազգային շահերը: Կովկասյան տարածաշրջանում կրկին գոյություն ունի  Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների կոնստրուկտիվ զարգացման հնարավորություն: Իսկ  դրան հասնելը միայն այն ժամանակ է հնարավոր, եթե Վրաստանը  լավ գիտակցի իր պատասխանատվությունը  ներքին  թուլությունները  արմատախիլ անելու գործում: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից