ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Տարածաշրջանային համագործակցություն

Ինչպիսի՞ն կլինի Ձեր քաղաքականությունը Հարավային Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանների հանդեպ:

Միասնական  ազգային շարժումը առանձնահատուկ նշանակություն է շնորհում  հարևան երկրների հետ  Վրաստանի համագործակությանը և Կովկասը  տնտեսապես գրավիչ, խաղաղարար և անվտանգ տարածաշրջանի  վերածելուն: Վրաստանին  ավանդաբար  բարիդրացիական  հարաբերություններ են կապում սահմանակից երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի, Ուկրաինայի հետ: Հարևան պետությունների հետ միասնական  տնտեսական  տարածքի  ստեղծումը և  ընդհանուր  շուկայի  զարգացումը  նշանակալիորեն աջակցում է  տարածաշրջանի կայունությանը և  բարեկեցությանը:

Վրաստանը խորացնում է  Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ  ռազմավարական  համագործակցությունը, ինչը արտացոլված է 2009 թվականի հունվարին ձևակերպված ռազմավարական  գործընկերության մասին Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Վրաստան խարտիայում: Այս փաստաթուղթը կոչված է օժանդակելու երկկողմ հարաբերությունների  զարգացմանը  պաշտպանության և  անվտանգության, տնտեսության,  առևտրի և էներգետիկայի, ժողովրդավարության ուժեղացման և  մշակութային փոխանակման  ոլորտներում համապատասխան աշխատանքային  խմբերի շրջանակներում ձեռք բերված կոնկրետ  որոշումների  իրականացման ճանապարհով:

Միասնական ազգային շարժումը  գտնում է, որ  տարածաշրջանի երկրների, Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ  սերտ  համագործակցության  շարունակումը  Վրաստանի և  նրա  հարևանների համար  մեծացնում է  էներգիայի աղբյուրների և   փոխադրման  ճանապարհների  դիվերսիֆիկացիայի հնարավորությունը: Վրաստանի  էներգետիկական կարողության մեծացումը  դրական ազդեցություն է  գործում  երկրի  անվտանգության և  տնտեսական զարգացման, ինչպես նաև  նրա նրա քաղաքացիների  բարօրության վրա:

Անհրաժեշտ է, խորանան եվրոպական  պետությունների հետ գոյություն ունեցող երկկողմ  հարաբերությունները, ինչը  կօգնի  Վրաստանի  եվրոպական և  եվրո-ատլանտյան  ինտեգրման  գործընթացին  և ավելի  բարօրություն  կբերի Վրաստանի քաղաքացիներին: Պետք է  շարունակվի  համագործակցությունը Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և  Օվկիանոսի պետությունների հետ չճանաչման  քաղաքականությունը շարունակելու և բռնագրավված տարածաշրջանների  ճանաչման  սպառնալիքից խուսափելու  նպատակով:

Միասնական  ազգային շարժումը  առանձնահատուկ նշանակություն է տալիս Վրաստանը  որպես տարածաշրջանային տնտեսական կենտրոն  ձևավորելուն և երկրի  տարանցիկ  գործառույթի   հզորացմանը, դրա էլ ավելի  ակտիվորեն  միացմանը  միջազգային էներգետիկական, տրանսպորտային և  հաղորդակցական  նախագծերին:

Միևնույն ժամանակ, Աբխազիայի և  Ցխինվալի  տարածաշրջանի  հատվածներում  Ռուսաստանի  Դաշնության հետ  Վրաստանի պետական  սահմանի վերահսկման բացակայությունը և, ընդհանրապես, Վրաստանի տարածքում բռնագրավված տարածաշրջանների գոյությունը  մատչելի  մթնոլորտ է ստեղծում միջազգային  ահաբեկչության և տրանսնացիոնալիստական  կազմակերպված հանցագործության համար: Միասնական ազգային  շարժման կարծիքով,  պետական ինստիտուտները այս  հարցերին պետք է պատշաճ  ուշադրություն  հատկացնեն: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից