ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Սերգո Ջավախիձե » Արտաքին քաղաքականություն եւ ռազմավարական համագործակցություն

Ո՞ր երկրի եւ կամ երկրների դաշինքի հետ Դուք կփորձեք հաստատել ռազմավարական, այդ թվում՝ ռազմական-ռազմավարական գործընկերություն: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ:

Հավասարակշռված քաղաքականությունը  արտաքին քաղաքականության  ուղղություններից մեկն է և  նպատակաուղղված է Վրաստանին  մատչելի  միջազգային միջավայրի  ձևավորմանը: Այս նպատակին  հասնելու համար Վրաստանը համագործակցում է  միջազգային համագործակցության հետ  երկկողմ և  բազմակողմանի ձևաչափով:

Վրաստանը խորացնում է  երկկողմ ռազմավարական գործընկերությունը  ԱՄՆ-ի հետ,  գնահատանքի է արժանի  ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի  ինքնիշխանության և  տարածքային ամբողջականության հարցում, ինչպես նաև ժողովրդավարական  բարեփոխումների  իրականացման, շուկայական  տնտեսության զարգացման, քաղաքացիական  հասարակության ձևավորման մեջ:

Վրաստանը ձգտում է  Ռուսաստանի հետ  բարիդրացիական  հարաբեերությունների  հաստատմանը  միմյանց  ազգային շահերի հաշվառումով: Վրաստանը ողջունում է  Ռուսաստանի մերձեցումը  Եվրապային և լիցքաթափման քաղաքականությունը  ԱՄՆ-ի հետ: Վրաստանը հաշվի կառնի  Ռուսաստանի  շահերը Հյուսիսային և Հարավային Կովկասում: Վրաստանը կսկսի  երկխոսություն Ռուսաստանի հետ  տնտեսական համագործակցության  խորացման մասին:

Վրաստանը ճանաչում է ընդհանուր եվրոպական արժեքները և համարում է, որ սեփական ազգային արժեքները եվրոպական արժեքների մասն է: Վրաստանը ողջունում է  Եվրամիության քաղաքականությունը, որը  Ռուսաստանի հետ ավելի  ընդգրկվածության և  համագործակցության կողմն է  ուղղված: Ռուսաստան Վրաստան հարաբերությունները բարելավելու համար կարևոր է մի կողմից  Վրաստանի Եվրամիության հետ, իսկ մյուս կողմից  Եվրամիության Ռուսաստանի հետ մերձեցումը:

Արտաքին քաղաքականության այս եռանկյան շրջանակներում հնարավոր կդառնա ազգային անվտանգության ապահովման համար տարածաշրջանային համագործակցությունը, որտեղ ընդգրկված կլինեն տարածաշրջանի  բոլոր պետությունները, այդ թվում Ուկրաինան, Մոլդովան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, Իրանը և  Վրաստանը, որտեղ Վրաստանի  աշխարհա-ռազմավարական դերը  տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում կդառնա ամենակարևոր  գործոնը: Նման բնապահպանական  պայմաններում, Վրաստանին նույնպես, ինչպես տարածաշրջանի թվարկած երկրների  համար կստեղծվի  ավելի լավ բնահող  բազմակողմանի  համագործակցության համար  համաժողովներում, ինչպիսիք են Մակ-ը, ԵԱՀԿ-ն և  Եվրախորհուրդը՝ արգասաբեր գործունեության համար: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից