ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Զուրաբ Խարաթիշվիլի » Արտաքին քաղաքականություն եւ ռազմավարական համագործակցություն

Ո՞ր երկրի եւ կամ երկրների դաշինքի հետ Դուք կփորձեք հաստատել ռազմավարական, այդ թվում՝ ռազմական-ռազմավարական գործընկերություն: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ:

Վրաստանում  բազմաթիվ են արևմտյան կողմնորոշման  կողմնակիցները և հակառակորդները, նրանք տարբեր  փաստարկներ ունեն: Գոյություն չունի  մարդ, ով չցանկանա ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, խոսքի ազատություն և  ձեռներեցության  ազատություն: Արևմուտքն էլ հեց դա է: Համապատասխան  արժեքներ և  ինստիտուտներ: Մեզ մոտ այս ամենը դեռևս հաստատման գործընթացում է և վերջնական  հաստատման համար աջակցության կարիք ունենք: Որտեղ պետք է գտնենք  ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, խոսքի և ձեռներեցության ազատության  աջակցող կողմնակից՝ Ռուսաստանո՞ւմ, Չինաստանու՞ւմ, Իրա՞նում: Պարզ է, այդպիսի դաշնակից միայն  Արևմուտքն է:

Վրաստանին հարկավոր էր և այսօր էլ  անհրաժեշտ է գիտելիք  ժամանակակից  պետական ինստիտուտների  ստեղծման համար: Այս գիտելիքը միայն Արևմուտքի օգնությամբ  կարելի է ստանալ: Բացի դրանից, Արևմուտքը առաջարկում է  տեխնոլոգիաներ,  համալսարանական կրթություն,  շուկա, անվտանգություն և այլն:

Արևմուտքի  հզորությունը և  հնարավորությունները չպետք է վախեցնեն: Վրաստանը  միշտ կարողանում էր  մեծ քաղաքակրթությունների հետ հարմարվել  այնպես, որ  սեփական  հազվագյուտությունը  պահպաներ և զարգացներ: Այնպես որ,  եթե հավատում ես քո երկրին՛  պետք է  բացվենք նոր  գիտելիքի և  արժեքների համար: Դրանով միայն  կամրապնդվենք:

Ռուսաստանի հարցը առանձնապես կարևոր է: Ռուսաստանի հետ  հարաբերությունների ժամանակ  պետք  է  ի նկատի ունենանք, որ նրա դաստիարակությունը մեր գործը չէ: Եթե Ռուսաստանը  ինչ-որ ժամանակ  կցանկանա ձևավորվել որպես արևմտյան տիպի ազգային պետություն, միայն կողջունենք, թերևս  դրան չենք սպասում: Ռուսաատանն այնպիսինն է, ինչպիսին կա և այստեղից պետք է  ելնենք նրա հետ  հարաբերությունների ժամանակ:

Ի՞նչ  կարող է առաջարկել Ռուսաստանը: Ոչինչ, բացի այն բանից, որ  նրանից ավելի վատ չի վարվի,  քան մինչև այժմ էր վարվում: Ռւսաստանը չունի ոչ նոր քաղաքական գաղափաներ և ոչ էլ նախագծեր: Այսպես կոչված «Եվրասիական միությունը»  Խորհրդային Միության  նմանությունն է,  ուրիշ ոչինչ: Ռուսաստանը առաջարկում է  նրա միջով  հարաբերակցենք  Արևմուտքի հետ: Ինչո՞ւ: Մենք տասնիներորդ դարում չենք ապրում և  Արևմուտքի հետ ուղիղ, առանց միջնորդների  կարող ենք հարաբերակցել: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից