ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Միխեիլ Սալուաշվիլի » Արտաքին քաղաքականություն եւ ռազմավարական համագործակցություն

Ո՞ր երկրի եւ կամ երկրների դաշինքի հետ Դուք կփորձեք հաստատել ռազմավարական, այդ թվում՝ ռազմական-ռազմավարական գործընկերություն: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ:

Վրաստանի պետական անկախության և  տարածքային ամբողջականության ապահովման նպատակով Վրաստանը.

  • Պետք է հաշվի առնի Կովկասյան տարածաշրջանում  մեր երկրի  աշխարհա-ռազմավարական դիրքից բխող աշխարհի  առաջատար պետությունների հետաքրքրությունը,
  • Միանշանակ  պետք  է հրաժարվի տարբեր քաղաքական տեսակետներ ունեցող ուժերի  հակասության  ենթադրական  հրաձգարանային  երկրի  հավանականությունից,
  • Վրաստանի պետությունը առաջինը պետք է  ամրագրի դեպի չեզոքություն  հաստատուն  քայլեր կատարելու  ցանկությունը, որը  անկասկած ներդրում կկատարի  աշխարհա-քաղաքական ռեսուրսները  խաղաղ կարգավորելու գործում,

Վրաստանը պետք է դառնա  ակտիվ ռազմական չեզոքություն ունեցող պետություն: Կղեկավարվենք մշտական  ռազմական չեզոքություն ունեցող երկրի կարգավիճակ ձեռք բերելու  ցանկությամբ,

  • Առաջարկություններով  կդիմենք  Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր  քարտուղարին, որպեսզի  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական (ոչ մշտական) անդամների առջև  բարձրացնի  հարց նրանց կողմից, Վրաստանի մշտական ռազմական չեզոքության երաշխիք  դառնալու   մասին,
    • Առաջարկությամբ կդիմենք Միավորված ազգերի կազմակերպության  անդամ (և  ոչանդամ) բոլոր պետություններին, որպեսզի  երկկողմ պայմանագրի կնքմամբ, կատարվի  Վրաստանի մշտական ռազմական չեզոքություն ունեցող պետության կարգավիճակի  ճանաչում և աջակցություն:

Մշտական ռազմական չեզոքություն ունեցող Վրաստանի, համապատասխան միջազգային պայմանագրի կնքմամբ ընդունած երաշխավորության հիման վրա,  երբեք  չի պահանջվի միջազգային իրավունքով նրան շնորհված իրավունքը կիրառել՝ զինված ուժերով  դիմակայելու նրա չեզոքության դեմ  հարձակումները:

Մշտական ռազմական չեզոքություն ունեցող Վրաստանը ամեն ինչ կանի, որպեսզի  ինքն էլ դառնա աշխարհում խաղաղության հաստատման ակտիվ աջակցող և տարբեր օրինակներ տվող երկիր: Նշված թեմայի հետ կապված  հարցերը մեր կողմից մանրամասնորեն  լուսաբանված են  ազգային գրադարանում պահվող հետևյալ  ժողովածուում՝ Մ.Սալուաշվիլի «Վրաստանի ռազմական չեզոքության  հարցի համար», Թբիլիսի, 2012 թ.,

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից