ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Գիորգի Մարգվելաշվիլի » Արտաքին քաղաքականություն եւ ռազմավարական համագործակցություն

Ո՞ր երկրի եւ կամ երկրների դաշինքի հետ Դուք կփորձեք հաստատել ռազմավարական, այդ թվում՝ ռազմական-ռազմավարական գործընկերություն: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ:

Երկրի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Վրաստանի ազգային շահերի պաշտպանությունն է, ինչը ենթադրում է միջազգային ասպարեզում եվրոպական, ժողովրդավարական և ինքնիշխան պետության կարգավիճակի  ամրապնդում: Անհրաժեշտ է արտաքին քաղաքականության ակտիվացում, որպեսզի  ապահովենք եվրոպական և եվրո-ատլանտյան կառուցվածքներին ինտեգրումը:

Վրաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է: Եվրոպական մշակույթը և արժեքները բոլորից մոտ են  կանգնած վրացական ազգային գաղափարին և նույնականությանը: Մեր նպատակն է Վրաստանը նաև  քաղաքականապես  դառնա Եվրոպայի լիազոր  անդամ և սեփական ներդրումը կատարի ընդհանուր եվրոպական տան շինարարությունում:

Վրաստանը նաև ունի պատմական առաքելություն  դառնալու Եվրոպայի և Ասիայի միջև համագործակցության, երկխոսության և համաձայնության տեղ: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից