ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Արտաքին քաղաքականություն եւ ռազմավարական համագործակցություն

Ո՞ր երկրի եւ կամ երկրների դաշինքի հետ Դուք կփորձեք հաստատել ռազմավարական, այդ թվում՝ ռազմական-ռազմավարական գործընկերություն: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ:

Վրաստանը եվրոպական և  եվրո-ատլանտյան  տարածքի մասն է: Համապատասխանաբար, նրա  զարգացման և  անվտանգության ապահովման համար  կարևոր են  Եվրոպայում ընթացող  ինտեգրման գործընթացները, մասնավորապես, ՆԱՏՕ-ի և Եվրամիության արևելքում  ընդարձակումը:

Հենվելով 2008 թվականի  պլեբիսցիտի վրա, Վրաստանի քաղաքացիների կողմից  պարզորոշ արտացոլվեց կայուն կամք, միասնական  ազգային շարժման  ձգտումը, որպեսզի Վրաստանը դառնա  եվրոպական և  եվրո-ատլանտյան  կառուցվածքների  անդամ: Դա երկրին հնարավորություն  կտա,  կատարելու  ժողովրդավարության  կոնսոլիդացիա,  ինչպես նաև  ամրապնդելու  իր քաղաքացիների  բարօրությունը և ազգային անվտանգությունը: Վրաստանը կիսում է  այն սկզբունքը, որ բոլոր պետություններն ունեն  ինքնիշխան իրավունք, ընտրելու  ապագա զարգացման  ուղին և այն դաշինքները,  որի անդամությունն էլ ցանկանում է:

Եվրամիությանը  փուլային ինտեգրումը Վրաստանի քաղաքական զարգացման  կարևորագույն ուղղություններից մեկն է: Եվրամիության հետ  հարաբերության զարգացումը  նպաստում է  երկրում տնտեսական առաջընթացին, քաղաքական համակարգի և ժողովրդավարական  ինստիտուտների հզորացմանը և  անվտանգության ամրապնդմանը:

Այդ պատճառով  մեծ նշանակություն է  տրվում  Եվրամիության հետ  համագործակցության  ինստիտուցիոն  շրջանակների  ընդարձակմանը: Վրաստանը պետք է  հասնի  Եվրամիության  չորս  ազատություններից (ժողովրդի, ապրանքի, սպասարկման, կապիտալի ազատ  տեղաշարժ) օգտվելու  հնարավորությանը, ինչը  երկրի  տնտեսական զարգացմանը  կտա կայծ և  կստեղծի  ավելի լավ  պայմաններ  Վրաստանի քաղաքացիների համար:

Այս նպատակով Վրաստանը  առավելագույնս պետք է  կիրառի Եվրամիության կողմից այսօր  գոյություն ունեցող համագործակցության  մեխանիզմները և  ձգտի, եվրոպական  հեռանկարի ամրագրման ճանապարհով, ստանալ  հավելյալ  ինստիտուցիոնային  շրջանակ և ձևաչափեր:

ՆԱՏՕ-ում  անդամագրությունը  Վրաստանի ռազմավարական արտաքին-քաղաքական խնդիրն է: Միասնական ազգային շարժման  կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամությունը  երկրի  անվտանգության և  կայունության պինդ երաշխիքներ  կստեղծի և նշանակալից  դեր կկատարի ամբողջությամբ  տարածաշրջանում  կայունության  ամրապնդման մեջ:

ՆԱՏՕ-ին  անդամագրության  կապակցությամբ  բարեփոխումների գործընթացը օժանդակում է  ինչպես Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների հզորացմանը, այնպես էլ  պաշտպանունակության  ամրապնդմանը:

Միասնական  ազգային շարժումը կրկին ողջունում է, որ Վրաստանը  նշանակալից  ներդրում է ունենում ՆԱՏՕ-ի հովանավորությսմբ  ընթացող  գործողություններին, որոնց շրջանակներում  վրացական  զիրամիավորումների  կողմից  մարտական խնդիրների  հաջող  կատարումը  ոչ միայն  մեծացնում է Վրաստանի  նշանակությունը  տրանս-ատլանտյան տարածքի  անվտանգության  հաստատմանը, այլև  նաև  հարստացնում է  Վրաստանի զինված ուժերի  մարտական փորձը: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից