ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Գիորգի Մարգվելաշվիլի » Կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին

Խնդրում ենք նկարագրել քաղաքական կյանքին կանանց մասնակցությունն ավելացնելու վերաբերյալ Ձեր մոտեցումները (առկայության դեպքում):

Վրաստանում կանանց քաղաքականությունում համամասնակցությունը նշանակալիորեն ետ է մնում եվրոպական միջին ցուցանիշից: Մինչև անցյալ ընտրությունները, կանանց թվաքանակը խորհրդարանում սոսկ 6% էր, ինչը ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում ամենացածր ցուցանիշն էր: Իրավիճակը համեմատաբար  բարելավվեց 2012 թվականի խորհրդարանի ընտրությունների հետ միասին, թերևս կանանց ներկայացուցչությունը ինչպես ազգային օրենսդիր մարմնում, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում և  գործադիր իշխանությունում մնում է անվանական:

Կանայք կազմում են բնակչության կեսը, այդ պատճառով  ժողովրդավարական  իրավունքը պահանջում է, որպեսզի նրանց մասնակցությունը որոշում ընդունելու  գործընթացներին լինի համանման: Իսկական ժողովրդավարության մասին չենք կարողանա խոսել, եթե բնակչության կեսը խորհրդարանում միայն  6, 10, 15%  է ներկայացնում:

Վրաստանն այս ուղղությամբ շատ բան կարող է սովորել միջազգային փորձից: Նախ և առաջ հարկավոր է կատարվի այս հարցի  հասարակական և  քաղաքական բարձրացումը օրակարգի մեջ:Դրա համար կառավարող թեմի և ընդհանուր առմամբ, քաղաքական վերնախավի քաղաքական կամքը  խիստ կարևոր է:

Չափից ավելի նշանակալից է  հասարակության հետ աշխատանքը: Միասին պետք է հաղթահարենք կարծրատիպային  տեսակետները կնոջ դերի մասին և  հասարակական համաձայնության հիման վրա պետք է  ստեղծենք այնպիսի հասարակություն, որտեղ բոլոր կանայք կունենան ինքնադրսևորման հնարավորություն: Կանայք միացած պետք է լինեն որոշումների ընդունմանը, պետք է  գտնվեն  իշխանության  դաշտում: Վրաստանի ժողովրդավարական, մարդկանց իրավունքների վրա  հաստատված հասարակության վերածվելու գործում կանանց դերը  անգնահատելի է:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից