ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Զուրաբ Խարաթիշվիլի » Սեռական փոքրամասնությունների իրավունքներ

Ո՞րն է Ձեր մոտեցումը սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ հասարակական-քաղաքական կյանքում նրանց ավելի լավ ինտեգրման խնդրի վերաբերյալ:

Վրաստանը քրիստոնեական քաղաքակրթության  մասն է և ապրում է համապատասխան  օրենքներով: Մեզ համար կարևոր են այնպիսի արժեքները, ինչպիսիք են կյանքի անձեռմխելիությունը, սեփականության իրավունքը, ընտանիքի ինստիտուտը, անձնական և  ազգային  արժանապատվությունը:

Գտնում եմ, որ ամեն մարդ պետք է զգա  իրեն որպես  իր հասարակության արժանավոր  անդամ  և այս կամ այն նշանոր տարբերակումը նրա վրա  բռնության կամ իրավունքների սահմանափակման  հիմք չպետք է լինի: Ավելի ճիշտ որ մտածենք, ոչ մեկին չենք սահմանափակում  ըստ ազգային պատկանելության և  ոչ էլ ոչավանդական  սեռական կոշմնորոշումը կհայտարարենք  քրեական հանցագործություն: Այս ամենը  մարդու անձնական կյանքին է պատկանում և պետության և  քաղաքագետի  գործ չէ: Պետության գործն է,  մի կողմից,  ապահովի  վրաց լեզվի  պետական կարգավիճակի  ամրապնդումը, մյուս կողմից, ֆինանսավորի և աջակցի  ազգային փոքրամասնություններին վրաց լեզվի ուսուցումը: Միևնույն ժամանակ, մի կողմից պետք է բազմակողմանի ամրապնդվի  ավանդական ընտանիքի ինստիտուտը և մյուս կողմից  թույլ չտալ բռնություն ոչավանդական սեռական կողմնորոշման  մարդկանց նկատմամբ:

Դրա հետ միասին  հատկանշական է, որ մենք կողմնակից չենք լինի միասեռ ամուսնությանը, քանզի  դա հակասում է  ամուսնության ավանդական  ըմբռնմանը: Ինչու պետք է  փոփոխենք  ամուսնության հասկացության բովանդակությունը: Մենք գիտենք, որ ամուսնությունը ենթադրում է կնոջ և  տղամարդու միություն: Միասեռ ամուսնությունների  ժամանակ  սա նշանակում է երկու ցանկացած մարդու  միություն: Նման դեպքում, ես հարց ունեմ՝ ինչու միայն երկու: Կարծում եմ  հասկանալի է, որ գնում ենք մինչև  վերացականություն: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից