ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Սերգո Ջավախիձե » Տարածքային ամբողջականություն

Ինչպիսի՞ քաղաքականություն կվարեիք երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ժողովուրդների միջեւ վստահություն կառուցելու ուղղությամբ:

Մենք մերժում ենք ուժի գործադրմամբ հակամարտությունների  կարգավորմումը: Ցանկանում ենք  միավորվել, և աբխազ և օս  ժողովուրդների հետ միասին ապրել:.

  • Պետք է ընդհանուր լեզու գտնենք աբխազների և օսերի հետ, Վրաստանը, այդ թվում, Աբխազիան և Հարավային Օսեթիան, գոյություն չեն ունենա առանց աբխազների և օսերի, սակայն ոչ Աբխազիան և ոչ էլ Հարավային Օսեթիան  գոյություն չեն ունենա Վրաստանից դուրս:
  • Մենք պետք է  ստեղծենք  վրացիների և  աբխազների, վրացիների և  օսերի  հետ միասին ապրելու  պատվավոր պայմաններ: Այս պլանի իրականացման համար առաջին քայլը  պետք է լինի  Ախալգորիի և Գալիի շրջանների և Կոդորի  կիրճի զինաթափումը,
  • Տարհանվածների անվտանգ վերադարձ,
  • Միայն միջազգային ոստիկանական ուժերի  վերահսկողության հաստատում,
  • Միջազգային հովանավորությամբ  միասնական տնտեսական նախագծերի  իրականացում:

Վրաստանի գերակայություն պետք է դառնա գրավչության   քաղաքականությունը՝ վրացական պետության ժողովրդավարական կառուցվածքի  տնտեսական զարգացման մոդելը և թափը, հավասար և ազատ հասարակություն, ներդաշնակ և հավասարաչափ զարգացած տարածաշրջանները պետք է ստեղծեն  եվրոպական ոճի գրավիչ  վրացական միջավայր:

Ռուսաստան, ԱՄՆ և Եվրոպա- այս եռանկյունին  բնական եռանկյունի է, որից Վրաստանը ոչ կարող է փախչել և ոչ էլ պետք է փախչի: Վրաստանը կա և կլինի  Ռուսաստանի  հարևանը, Ամերիկայի գործընկերը և Եվրոպայի մասը: Վրաստանը հավասարակշռված քաղաքականության  միջոցով հնարավոր է դառնա  այս եռանկյան գլխավոր խաղացողը, ոչ թե ուրիշի  խաղերի օբյեկտը, այլ  սեփական արտաքին քաղաքականության  հեղինակը:

Վրաստանը ձգտում է Ռուսաստանի հետ  բարիդրացիական հարաբերությունների  հաստատմանը միմյանց ազգային շահերի  հաշվառումով: Վրաստանը ողջունում է  Ռուսաստանի  մերձեցումը  Եվրոպային և  լիցքաթափման  քաղաքականությանը ԱՄՆ-ի հետ: Վրաստանը հաշվի է կառնի Ռուսաստանի  շահերը Հյուսիսային և Հարավային Կովկասում: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից