Գիորգի Մարգվելաշվիլի » Տարածքային ամբողջականություն
Հակամարտության առանց բռնության լուծումը երկրի անփոփոխ կուրսն է, ինչը հիմնվում է չճանաչելու քաղաքականությունը շարունակելու և երկրի ապաբռնագրավման գործընթացի վրա:
Մեզ համար գերակայող է աջակցությունը աբխազ և օս եղբայրների հետ ուղիղ հարաբերությունների,բռնագրավիչ գծերով բաժանված բնակչության միջև վստահության վերականգնումը և մերձեցումը:
Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանում բնակվող հայրենակիցներին առաջարկում ենք հաջողակ երկրի համատեղ կառուցում, եվրոպական երկիր, ազատ, ժողովրդավարական և խաղաղ պետության մեջ կյանք,որը կդառնա ցանկացած քաղաքացու բարօրության, ազգային, կրոնական և մշակութային նույնականության պահպանման և դրանց քաղաքական իրավունքների անձեռնմխելիության երաշխիք:
Վրաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի իր տարածքների, Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի ապաբռնազավթումը և տարածքային ամբողջականության վերականգնումը: Առանձնահատուկ դեր է շնորհվում Ժնևի բանակցությունների հաջող վարմանը, Եվրամիության դիտորդական առաքելության և միջազգային կազմակերպությունների ընդգրկվածության ավելացմանը, ինչպես նաև ռազմավարական գործընկերների հետ համակարգման ամրապնդմանը:
Այս տեսակետից բոլորս գիտակցում ենք Ռուսաստանի դերը: Մենք ամեն ինչ անում ենք Ռուսաստանի հետ տնտեսական, առևտրական, մշակութային հարաբերությունների վերականգնման և վստահության մթնոլորտ ստեղծելու համար, սակայն, միևնույն ժամանակ, սկզբունքային ենք՝ այս ճանապարհին չի լինելու ոչ մի զիջում, ինչը ստվեր կգցի մեր ազատության, անկախության, մեր պատվի վրա:
Այս կոմպլեքսային ջանքերը պետք է օժանդակեն տարհանվածների և փախստականների, առանց պայմանների, անվտանգ և պատվավոր վերադարձին, ունենան նրանց իրավունքների պաշտպանության և ազատությունների իրականացման ամուր երաշխիքներ: