ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Տարածքային ամբողջականություն

Ինչպիսի՞ քաղաքականություն կվարեիք երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ժողովուրդների միջեւ վստահություն կառուցելու ուղղությամբ:

Ապաբռնագրավման  հաջող  իրականացման համար, միասնական ազգային շարժումը անհրաժեշտ է գտնում միջազգային համագործակցության ավելի մեծ ակտիվությունը Ռուսաստանի Դաշնության վրա  ազդեցության տեսակետից, որպեսզի նա ստանձնի Վրաստանի նկատմամբ  ուժ չգործադրելու  պարտականություն, պաշտպանի միջազգային  իրավունքի  նորմերը, այդ թվում, առանց ինքնիշխան երկրի համաձայն նրա տարածքում օտար երկրի  զինված ուժերի տեղադրման անթույլատրելիության  սկզբունքը, և կատարի Եվրամիության միջնորդությամբ սահմանված 2008 թվականի օգոստոսի 12-ին Ռուսաստանի և  Վրաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած  անխտիր  բոլոր պարտականությունները:

Ապաբռնագրավման քաղաքականության հիմնական  բաղադրիչն է միջազգային քաղաքական և  իրավական փաստաթղթերում  արդեն  հաստատված «օկուպացիա» բռնագրավում  տերմինի պահպանումն է, միջազգային հասարակության կողմից  Վրաստանի  բռնագրավված տարածքների  չճանաչման քաղաքականության  շարունակումը և այս տարածաշրջաններում  ազգային  զտման և ազգային  հիմքով  հետապնդման  փաստերի  ճանաչումը:

Միասնական ազգային շարժումը գտնում է, որ Վրաստանը բոլոր քաղաքական, իրավական և  խաղաղ միջոցներով  պետք է  դիմակայի Ռուսաստանի Դաշնության  գործողություններին, որոնք ուղղված կլինեն  Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի բնակչության ժողովրդագրական կազմի և գույքային իրավիճակի  անօրեն փոփոխությունը:

Հարկադրաբար տեղաշարժված անձանց և  տարհանվածների վերադարձ  մշտական  բնակության վայրեր, նրանց գույքային իրավունքների վերականգնումը և  անվտանգության  երաշխիքների ապահովումը  պետք է կատարվի արդարացիության, հավասարության, մարդու իրավունքների և ազատությունների  լրիվ պաշտպանությամբ, միջազգային իրավունքի սկզբունքների վրա  հենվելով և  այլ նման  պայմանների ստեղծմամբ, որոնք նրանց  հնարավորություն կտան օգտվելու անվտանգ, կամավոր և  արժանապատիվ  վերադարձի իրավունքից:

Միասնական ազգային շարժման կոչումն է՝ Վրաստանը  ստեղծի այնպիսի  ձևաչափեր և  խրախուսիչ մեխանիզմներ, որոնք կնպաստեն բռնագրավված տարածքների բնակչության մերձեցմանը երկրի մնացած տարածաշրջանների  բնակչությանը, բռնագրավման հետևանքով բաժանման  գծերով միմյանցից հեռացած Վրաստանի քաղաքացիների հարաբերությունների  խորացումը և  այս  բնակչության փուլ առ փուլ  ինտեգրումը  միասնական պետական տարածքում: Այս նպատակով, միասնական ազգային շարժման  իշխանությունում գտնվելու ժամանակաշրջանում, միջազգային գործընկերների  հետ համագործակցությամբ մշակվեց «Պետական ռազմավարություն  բռնագրավված  տարածքների նկատմամբ՝ ընդգրկվածություն համագործակցության ճանապարհով» և «Ընդգրկվածության ռազմավարության  գործուն պլան»: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից