ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Զուրաբ Խարաթիշվիլի » Տեղական ինքնակառավարում

Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է Վրաստանում կազմակերպվի տեղական ինքնակառավարումը:

Ինքնակառավարման համակարգի  լավ կազմակերպման համար  կարևոր  է  ըմբռնենք , թե  ինչպիսի ժողովրդագրական պատկերի  հիմնախնդիրներ ենք ապրում: Մեր իրատեսությունն է՝ 1,5 միլիոնանոց Թբիլիսի և  մնացած գավառական Վրաստան, էլիտարների  կենտրոնացում Թբիլիսիում և «լիդերշիֆի» դեֆիցիտ տարածաշրջաններում,  քաղաքաշինության զարգացման կարիք, բյուջետային  ապակենտրոնացման անհրաժեշտություն: Այս հիմնախնդիրները  կարգավորելու համար անհրաժեշտ է  լայն  հասարակական կոնսենսուս տարածքային դասակարգի  հարցերի և իշխանական ինստիտուտների  կառավարական  գործառույթների մասին:

Շատ հասարակական խմբեր հանդես են գալիս  տարածքային  կառուցվածքի բարեփոխման նախաձեռնությամբ, թերևս գլխից մինչև վերջ մտածված հայեցակարգ ոչ մեկը չունի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես մտադիր են դեռ ստեղծել տարածաշրջանային իշխանության մարմիններ և դրանց  գործառույթային բեռնվածության մասին հետո կմտածեն: Մենք գտնում ենք, որ նախ պետք է ձևավորենք  հանրային/պետական  ինստիտուտների  կառավարական գործառույթներ և հետո ճշգրտենք, թե որ  գործառույթը որ ինստիտուտը  պետք է կատարի: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից