ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Միխեիլ Սալուաշվիլի » Տեղական ինքնակառավարում

Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է Վրաստանում կազմակերպվի տեղական ինքնակառավարումը:

Մեր  նախագահական ծրագիրը նախատեսում է երկրամասային սկզբունքի վրա  կառուցված ունիտար  պետության գոյություն: Իշխանության տեղական մարմինների գործունեության գլխավոր նպատակը կայանում է երկրի բնակչության  այն գերագույն իրավունքի իրականացման մեջ, ինչը կոչվում է  երկրի կառավարման  գործում  նրանց պատշաճ  ընդգրկում:

Երկրամասային և  տարածաշրջանային  սկզբունքի  վրա կառուցված իշխանական  ուղղահայացը  պետք է  հիմնվի 1985 թվականին  ընդունված «Եվրոպական խարտիա տեղական ինքնակառավարման մասին», Ստրասբուրգ,  15.X.1985 թ. փաստաթղթում  տրված  գլխավոր  սկզբունքին.  «Տեղական ինքնակառավարում  նշանակում է  իշխանության  տեղական մարմինների  իրավունք և  հնարավորություն, օրենքի շրջանակներում  կարգավորելու և  կառավարելու հասարակական  գործերի  նշանակալից մասը նրանց պատասխանատվության և  տեղական  բնակչության  հետաքրքրություններին  համապատասխան» (Հոդված  3.1):

Մեր մոտեցման մանրամասն վերլուծությունը  կարող եք տեսնել ազգային գրադարանում  պահպանված հետևյալ  ժողովածուում, «Վրաստանում երկրամասաին բաժանման կապակցությամբ Վրաստանի Սահմանադրությունում մտցվելիք  փոփոխություններ» Թբ. . 2012 թ.

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից