ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Տեղական ինքնակառավարում

Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է Վրաստանում կազմակերպվի տեղական ինքնակառավարումը:

Ժամանակակից հասարակության զարգացումը և բարօրությունը հնարավոր է միայն և միայն  ինքնակառավարման ինստիտուտների  առավելագույն  զարգացման և  գործարկման ճանապարհով: Ընտրական համակարգը պետք է ապահովի  բազմաբղետ  ներկայացուցչություն ինչպես կենտրոնական, այնպես էլ  տեղական մակարդակով:

Միասնական ազգային շարժման նպատակն է  օժանդակել պետական համակարգի առավելագույն ապակենտրոնացմանը և  տեղական ինքնակառավարությունների վրա ավելի  պատասխանատվության փոխադրմանը: Ինքնակառավարումը որպես գործիք պետք է  տա այն բանի  երաշխիքը, որ համակարգը և  դրա առանձին  տարրերը  պաշտպանված կլինեն այս կամ այն  ընտրությունների  արդյունքում կատարված քաղաքական փոփոխություններից:

Միասնական ազգային շարժումը  ակտիվորեն  կմիանա  վարչա-տարածքային համակարգի  կարգավորման բարեփոխմանը, որը  ապահովում է  տեղական կառավարման և ինքնակառավարման  ինստիտուտների  ուժեղացումը և դրանց, որպես պետական վարման համակարգի  իրատեսական  հիմքի  զարգացումը:

Փուլ առ փուլ պետք է  կատարվի կենտրոնական և տարածաշրջանային մարմինների՝ պետական լիազոր-նահանգապետի աշխատակազմի  գործառույթների  պարզ  բաժանումը և   ստորին մակարդակի պատվիրակումը: Այս  տեսակետից մեծ նշանակություն կտրվի  տարածաշրջանային մակարդակով կառավարման  ձևի  սահմանմանը և ընտրելիության սկզբունքի  արմատավորմանը:

Միասնական ազգային շարժման կարծիքով, պետք է կատարվեն գործուն քայլեր  ֆիսկալային համակարգի ապակենտրոնացման համար: Ֆիսկալային համակարգի ապակենտրոնացումը ենթադրում է  տեղական ինքնակառավարման  միավորներին որոշակի  ֆիսկալային լիազորությունների  փոխանցում: Այսպիսի համակարգի  ձևավորումը  կամրապնդի  տեղական ինքնակառավարությունները, կհագեցնի դրանք ավելի  պատասխանատվությամբ և  կստեղծի  մրցունակ  միջավայր տարբեր  ֆիսկալային  համակարգերի միջև:

Նման  ապակենտրոնացումից հետո, կարևոր է  տեղական  ինքնակառավարող  միավորները ստանան այնքան  հարկային  եկամունտեր, հարկերի մրցույթի սկզբունքի վրա  հենվելով,  որքան  անհրաժեշտ  կլինի  նրանց փոխանցված լիազորությունների արդյունավետ  կատարման համար: Միևնույն ժամանակ, պահպանված պետք է լինի երկրի մակրոտնտեսական  կայունությունը  և չպետք է  կատարվի  երկրի  բյուջեում  հարկային  եկամուտների  այնպիսի կրճատում, որ  հիմնախնդիրներ  ստեղծեն  կենտրոնական իշխանության կողմից  սեփական  լիազորությունների  իրականացման  գործընթացում: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից