ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Սոցիալական անվտանգություն

Ինչպիսի՞ քաղաքականություն եք նախատեսում սոցիալական անվտանգության բերալավման ուղղությամբ:

Վրաստանի սոցիալական քաղաքականությունը պետք է օժանդակի  աղքատության հաղթահարմանը, կենսամակարդակի բարելավմանը և ուժեղ  միջին շերտի  ձևավորմանը: Միասնական  ազգային  շարժման կարծիքով, դրա համար  անհրաժեշտ է  աշխատատեղերի ստեղծման  լավագույն միջավայրի ստեղծում, ինչպես նաև  սոցիալական պաշտպանության համակարգի այնպիսի զարգացում, որ  նա ավելի  շատ լինի  կողմնորոշված աղքատության սահմանագծից ներքև  գտնվող  ընտանիքների  նպատակային սոցիալական  օգնության  ապահովման վրա:

Այս տեսակետից առանձնապես կարևոր է, որ Վրաստանի կառավարությունը 2014 թվականի պետական բյուջեում  ի նկատի առնի միասնական  ազգային շարժման կողմից 2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանի ընտրություններից առաջ հայտարարված 1000-լարիանոց  վաուչերի  բաժանման հետ կապված ծախսը:

Վաուչերը, բնակչության իրավիճակի  բարելավման հետ միասին,  կարող է դառնալ նաև արդյունավետ  սոցիալական  քաղաքականության գործիք՝ այն բանի փոխարեն, որ պետական բյուրոկրատիան  մեկ կաղապարով  կտրի բոլոր ընտանիքների կարիքները, պետական 1000-լարիանոց վաուչեր տալու ճանապարհով անձամբ ընտանիքն է վստահում այն  որոշման ընդունումը,  թե  ինչի համար ծախսի  այս գումարը: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից