ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Առողջապահություն

Ինչպիսի քաղաքականություն կվարեիք՝ ավելացնելու առողջապահության հասանելիությունն ու որակը:

Վրաստանի առողջության պահպանության քաղաքականության խնդիր պետք է լինի աջակցությունը  բժշկական սպասարկման որակի և մատչելիության բարելավմանը: Միասնական ազգային շարժումը գտնում է, որ  Վրաստանի  բոլոր քաղաքացիները  հավասարապես ապահովված պետք է լինեն  որակյալ բժշկական  սպասարկմամբ:

Հիվանդի իրավունքների պաշտպանության հետ միասին,  գերակայող պետք է լինեն նաև  բժշկական անձնակազմի  իրավունքները,  արժանավայել պայմաններում աշխատանքը և  արդարացի վարձատրությունը: Բարձր որակի և  արդյունավետ  բժշկական սպասարկման երաշխիք է  նախ և առաջ որակյալ  անձնակազմը, ինչի համար  համալսարանական  բժշկական  կրթության հետ միասին, գերակայող է  ռեզիդենտուրայի և  մասնագիտական  զարգացման  համակարգի մոդեռնացումը:

Միասնական  ազգային շարժումը գտնում է, որ պետք է  շարունակվեն բժշկական ենթակառույցի  վերականգնման նախագծերը, որպեսզի մեր քաղաքացիները բոլոր տարածաշրջաններում կարողանան  բարձր չափորոշմամբ և արդյունավետորեն  բուժվել: Դրա համար  անհրաժեշտ է  ապահովագրական համակարգի  մոդեռնացում, այս ոլորտում առողջ մրցակցության  արմատավորում, քաղաքացիների համար մասնավոր թե պետական ապահովագրական  սխեմաների   բարելավում:

Անհրաժեշտ է, որ ապահովագրական փաթեթները պարունակեն  դեղորայքի ընդարձակ թվարկություն, ինչը  սոցիալապես անպաշտպան բնակչության համար կվարձատրվի պետության կողմից, իսկ տարբեր խմբերի ներկայացուցիչները կօգտվեն նշանակալից  առավելություններից:

Դեղագործական սեկտորում գործունեությունը պետք է հիմնվի մրցակցության վրա, ինչը  կկրճատի  գները և  կապահովի  բնակչությանը  որակյալ և արդյունավետ դեղորայքի մատուցումը:

Առաջնային առողջապահությունը, գյուղի և  ընտանիքի բժշկի  ինստիտուտը  ավելի շատ  պետք է աջակցվեն ֆինանսապես և ապահովագրական սխեմաներում լայն ընդգրկվածության  ճանապարհով: Բնակչության առողջության  իրավիճակի  ցուցանիշների  բարելավման համար անհրաժեշտ է  հասարակական առողջապահության համակարգի  գերակայություն, ջանքեր առողջ  կենսակերպի  արմատավորման համար:

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում մոր և մանկան առողջությունը, հղիության  հետևումը, ռեպրոդուկտիվ  առողջության  սերվիսների  ընդարձակումը, ինչը  կբարելավի  ժողովրդագրական  ցուցանիշները և  ավելի  իրատեսական կդարձնի Վրաստանում հազարամյակի  նպատակներին հասնելը: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից