ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Զուրաբ Խարաթիշվիլի » Աշխատանք

Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է իրականացնի կառավարությունը գործազրկության հաղթահարման ուղղությամբ:

Վրաստանը աղքատ, զարգացող երկիր է: Ինչպես բոլոր այսպիսի երկրները, Վրաստանին էլ բնորոշ են տնտեսական աղքատությունը և գործազրկությունը: Հիմնախնդիրը զանգվածային է և արագ չի լուծվի: Հիմնախնդրի  հաղթահարման համար հարկավոր է բազմամյա, նպատակաուղղված և  մտածված սոցիալական և տնտեսական քաղաքականություն:

Վրաստանում գործազրկությունն ունի ինչպես  կոնյուկտուրային, այնպես էլ  կառուցվածքային բնույթ: Այդ պատճառով տնտեսական զարգացման հետ միասին մեծ նշանակություն ունի մասնագիտական կրթությունը:

Գործազրկության և  աղքատության  ամբողջությամբ  հաղթահարման համար  հարկավոր  խնդիրների  թվարկությունն այսպիսի տեսք ունի. զարգացմանը կողմնորոշված տնտեսություն, գործազրկության ապահովագրություն և  ապահովագրության վրա կատարած ծախսերը ազատել եկամտահարկով հարկագանձելուց և  աջակացություն նոր  գիտելիքների և որակավորման տարածմանը:

Որպես աղքատության հաղթահարման միջոցներից մեկը պետք է քննարկենք սոցիալական  ապահովագրության համակարգի ստեղծումը: Բոլոր զբաղված մարդ պետք է ունենան հնարավորություն կատարելու որոշակի խնայողություն, որը  ծերության ժամանակ կօգտագործվի  կենսաթոշակի տեսքով,  կամ աշխատանքը կորցնելու դեպքում՝ գոյության աղբյուրի տեսքով՝: Այս խնայողության համար  առանձնացված փողը չպետք է   հարկագանձվի  եկամտահարկով:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից