ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Աշխատանք

Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է իրականացնի կառավարությունը գործազրկության հաղթահարման ուղղությամբ:

Միասնական ազգային շարժումը ձգտում է Վրաստանում ստեղծել  բնակչության համար  որակյալ ապրանքի և սպասարկման մատչելիության նախապայման: Վրաստանի տնտեսական քաղաքականության նպատակը պետք է  լինի  զբաղվածության աճ և այս  նպատակներին հասնելու համար մրցունակ աշխատանքային շուկայի  ստեղծում: Տնտեսության և  քաղաքացիների   մրցունակության  ավելացման համար կարևոր  գործոն է աջակցությունը որակյալ  բանվորական ուժի  պատրաստմանը:

Նոր աշխատատեղեր ստեղծելու  գործընթացի կայունացման նպատակով, անհրաժեշտ է կատարվի  հարկերի  կրճատում այնպես, ինչպես դա պլանավորված էր մինչև հարկային օրենսդրության 2012 թվականի դեկտեմբերին ընդունված փոփոխությունները և  առավելագույնս  պահպանվի աշխատանքի շուկայի ազատությունը: Ցածր հարկերը նշանակում են ավելի ներդրումներ, ավելի  տնտեսական ակտիվություն, ավելի աշխատատեղեր և ցածր գներ:

Աշխատատեղեր ստեղծում է բիզնեսը: Այդ պատճառով միասնական  ազգային  շարժման կարծիքով,  պաշտպանվածության և  կայունության զգացումը մասնավոր սեկտորում նշանակալից է  զբաղվածության աջակցության համար: Համապատասխանաբար,  պետք է  հայտարարվի հնգամյա մորատորիում այնպիսի օրենսդրական փոփոխությունների վրա, որոնք  ազդեցություն են գործում  երկրի  ֆինանսա-տնտեսական  մթնոլորտի վրա, Օրենսդրական մարմինը պետք է  ընդունի օրենք  ֆինանսա-տնտեսական  բնույթի  հանցանքի համաներման և գաղտնի հարկերի օրինականացման մասին, կատարվի ֆինանսա-տնտեսական բնույթի հանցագործության ապաքրեականացում,  արգելվի առանց դատարանի թույլտվության մասնավոր  տիրապետության մեջ գտնվող ընկերությունների  ստուգում պետական վերահսկիչ  մարմինների կողմից, ժողովրդական պաշտպանի  ամենամյա զեկուցման մեջ պետք է  ավելացվի  տնտեսական ազատության մասին տեղեկատվություն խորհրդարանին ներկայացնելու  պարտականություն:

Կարևոր է, որ  աշխատատեղեր  ստեղծվեն ոչ միայն քաղաքներում, այլև  գյուղատնտեսության արտադրանքի վերամշակման ձեռնարկություններ  գործեն շրջանային կենտրոններում: Դա կմեծացնի  գյուղատնտեսական որակյալ արտադրանքի պահանջը, ինչը, իր հերթին, պետք է դառնա  գյուղատնտեսությունում  նոր  կապիտալային ներդրումների հիմք: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից