ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Սերգո Ջավախիձե » Տնտեսություն

Ո՞րն է տնտեսական աճը խթանելու Ձեր տեսլականը: Հատկապես ո՞ր ոլորտներն են Ձեզ համար առաջնային եւ ինչպիսի՞ քաղաքականություն Դուք կառաջարկեիք Վրաստանի խորհրդարանին եւ կառավարությանը:

Վրաստանի տնտեսությունը հենվում է  լիբերալիզմի վրա, ինչը երկրի տնտեսական ակտիվությունում կապված է  մասնավոր սեկտորի  դերի աճի հետ: Վրաստանի համար որպես գլխավոր  ուղղություն մնում է  բյուջետային  համակարգերի կատարելագործումը և հարկային վարչարարության  հետագա  բարելավումը, ճկուն դրամա-վարկային  քաղաքականության վարումը, տնտեսական  ճգնաժամերի հաղթահարումը, հետագա տնտեսական աճը: Վրաստանը, վրացական տնտեսության բաժնում  նշանակալից ուշադրություն կհատկացնի գյուղատնտեսության  զարգացմանը, իսկ մասնավորապես գյուղատնտեսությունում՝ պետական ներդրումների իրականացմանը, արտահանման աջակցությանը, մասնավոր ներդրումների գրավիչ դարձնելուն, իրացման շուկաների  որոնման գործում պետության աջակցությանը և  կեղծարարության դեմ պայքարին: Պետական ներդրումներ  իրականացվում են.  արտադրական ենթակառույցներում (այդ թվում արտահանման  արտադրանք թողարկող  ձեռնարկություններում), տեխնիկայի և  նոր տեխնոլոգիաների  արմատավորման, ոռոգման և դրենաժային  համակարգերի  ստեղծման, հաղորդակցությունների շինարարության, որակյալ արտադրանքի  արտադրության աջակցության, հողի որակի և  բաղադրության գնահատման մեջ:

Մասնավոր ներդրումների համար  ստեղծվեց  կատարելագործված և մանրամասն տեղեկատվական  համակարգ Վրաստանում  գոյություն ունեցող  ագրարային ռեսուրսների մասին: Կստեղծվի և  կզարգանա հողի շուկան: Պետությունը մասնակցություն կունենա վրացական արտադրանքի  գովազդին  միջազգային շուկաներում, Վրաստանը կպայքարի  կեղծարարության դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ  երկրից դուրս՝ անհրաժեշտության դեպքում:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից