ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Զուրաբ Խարաթիշվիլի » Տնտեսություն

Ո՞րն է տնտեսական աճը խթանելու Ձեր տեսլականը: Հատկապես ո՞ր ոլորտներն են Ձեզ համար առաջնային եւ ինչպիսի՞ քաղաքականություն Դուք կառաջարկեիք Վրաստանի խորհրդարանին եւ կառավարությանը:

Նոր Սահմանադրությամբ, տնտեսական նախաձեռնությունները  նախագահի իրավասությունը չեն  լինի, թերևս  որոշակի տեսակետ, պարզ է, ունեմ:

Վրաստանի պայմաններում պետության կողմից  տնտեսության  կարգավորումը պետք է  լինի  նվազագույն, որտեղ  անհրաժեշտ է: Այնտեղ «բանական կարգավորում» պետք  է իրականացնել:

Տնտեսության գլխավոր շարժիչ ուժը  մարդկանց  գործարար ակտիվությունն է և պետության գլխավոր  գործառույթը հանդիսանում է այս ակտիվությանը խոչընդոտող  գործառույթների հանումը: Նախ և առաջ մարդկանց մոտ քաղաքական և  իրավական կայունության  զգացում պետք  է առաջանա և այս  տեսակետից  սեփականության  անձեռնմխելիությունը  գլխավոր  որոշող  գործոնն է:

Կարծում եմ, որ աղքատության և  գործազրկության  հաղթահարման իրատեսական  ուղին  արտադրության վրա  կողմնորոշված տնտեսական  զարգացման մեջ է: Իսկ դրա համար  հարկավոր է  պետության հիմնական  պաշարները  ուղղորդված լինեն  արտադրության  զարգացմանը և արտաքին առևտրի  դեֆիցիտի հանմանը:

Վրաստանում դեռևս  սակավ են երկարաժամկետ տնտեսական  նախագծերը: Այս   իրավիճակը պետք է փոխվի: Թոշակային/սոցիալական  ապահովագրության  հիմնադրամների  առաջացման,  ինդուստրիայի  զարգացման հիմնադրամի ստեղծման և  երկրի  վարկային   հեղինակության  բարձրացման արդյունքում պետք է առաջանա, այսպես կոչված, «երկար փող«», որը  կֆինանսավորի  երկարաժամկետ  նախագծերը և կապահովի  տնտեսական աճ:

Պետք է  վերահսկենք և 3-4 տոկոսի շրջանակներում տեղավորենք արժեզրկումը: Ներկայիս դեֆլացիայի գործընթացը ռիսկային է թվում և թույլատրելի եմ համարում մոնետարային քաղաքականությունը  ենթարկվի  որոշակի  փոփոխությունների:

Տնտեսական քաղաքականությունը որոշելիս, ինչպես նաև  այլ դեպքերում, գլխավորն է ճիշտ առաջադրենք խնդիրը, այսինքն՝ կոնկրետորեն ի՞նչ հիմնախնդիր պետք է  լուծվի և հետո  անվանենք գործունեության ճանապարհները: Օրինակ, շատ է խոսվում գյուղում բնակվող մարդկանց հիմնախնդիրների մասին, սակայն գործը  առաջ չի գնում: Դա այն պատճառով է  տեղի ունենում, որ խնդիրը ագրարային սեկտորի այս կամ այն ուղղությունը հասցված է մինչև բարելավում: Իսկ  հիմնախնդիրը  համեմատաբար  զանգվածային է: Գյուղում երկու միլիոն մարդ է բնակվում: Խնդիրը նրանց աղքատությունից դուրս բերումն է: Կարո՞ղ է  ագրարային սեկտորը այս խնդիրը լուծել – չի կարող, քանզի անհրաժեշտ  կարողություն չունի: Անհրաժեշտ է  տնտեսության այլ սեկտորների զարգացում և գյուղատնտեսությամբ զբաղված մարդկանց թվաքանակի կրճատում: Տնտեսությունը  ամբողջությամբ պետք է ստեղծի նոր աշխատանքային տեղեր և մեկ որևէ մի  ճյուղի զարգացման  հույսին չենք լինի: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից