ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Գիորգի Մարգվելաշվիլի » Տնտեսություն

Ո՞րն է տնտեսական աճը խթանելու Ձեր տեսլականը: Հատկապես ո՞ր ոլորտներն են Ձեզ համար առաջնային եւ ինչպիսի՞ քաղաքականություն Դուք կառաջարկեիք Վրաստանի խորհրդարանին եւ կառավարությանը:

Երկրի ռազմավարության հիմնական խնդիրը բազմակողմանի տնտեսական աճն է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է  օգտվի ձեռքբերված դրական  արդյունքներից և հնարավոր դառնա բնակչության համընդհանուր մասնակցությունը տնտեսական աճի գործընթացին: Մեր գերակայություններն են. կայուն միջավայրի ստեղծում, նոր տեխնոլոգիաների արմատավորում, ներդրումների գրավում, շուկաների  ընդարձակում, վրացական արտադրանքի արտահանման խրախուսում, երկրի արտադրական, էներգետիկական և  տարանցիկ կարողության մեծացում, միջազգային տնտեսական  նախագծերին ավելի ինտենսիվ մասնակցություն:

Մենք սկսեցինք և  պետք է զարգացնենք  բիզնեսի և  ձեռնարկատերերի համար  մատչելի  պայմանների  ստեղծումը: Այս ուղղությամբ կզարգանան արտոնյալ վարկերի և բիզնես-ինկուբատորների  ծրագրերը:

Կշարունակվի գյուղին օգնությունը այնքան ժամանակ, քանի դեռ գյուղը ոտքի չի կանգնի: Գյուղում քաղաքային ձևով ապրելու կարգ արմատավորելու համար աջակցելու ենք  այնպիսի քաղաքացիական-մշակութային ենթակառույցների  ստեղծմանը, որոնք  գյուղում ապրելը կդարձնեն գրավիչ, կաջակցեն ժողովրդին, իսկ առանձնապես  երիտասարդությանը՝ տեղի հիմնադրմանը: Գյուղում լիարժեք  ապրելու հնարավորությունների ստեղծմամբ, կխուսափենք արտահոսքից և ժողովրդագրական  հիմնախնդիրներից:

Ժամանակակից աշխարհում տնտեսությունը չի  հիմնվում միայն սպառիչ ռեսուրսների վրա, առավել ևս, բնական ռեսուրսները գիտելիքով ավելի լավ և  ավելի արդյունավետ կօգտագործենք, քան առանց գիտելիքի:

Որպես տնտեսական գործընթացների  գլխավոր շարժիչ  պետք է ճանաչենք ոչ թե սպառիչ ռեսուրսները, այլ մարդկային ինտելեկտը: Այդ պատճառով  անհրաժեշտ է մարդկային կապիտալի  զարգացում և  կրթության համակարգի  բարեփոխում:

Մեզանից յուրաքանչյուրի  մտավոր կարողության լրիվ կիրառմամբ  Վրաստանը կդարձնենք ուժեղ, գրավիչ և  հետաքրքիր երկիր: Վրաստանը կդառնա ավանդական և  եվրոպական արժեքների վրա  հիմնված բարեկեցության երկիր, որը միշտ ձգտում է դեպի  զարգացման կողմը: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից