ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Տնտեսություն

Ո՞րն է տնտեսական աճը խթանելու Ձեր տեսլականը: Հատկապես ո՞ր ոլորտներն են Ձեզ համար առաջնային եւ ինչպիսի՞ քաղաքականություն Դուք կառաջարկեիք Վրաստանի խորհրդարանին եւ կառավարությանը:

Դեպի բարօրություն ձգտումը մարդու հիմնարար  իրավունքն է և  դրա իրականացումը  հնարավոր է  միայն  ազատ միջավայրում: Յուրաքանչյուր քաղաքացու  բարօրությունը ապահովելու համար, պետք է ձևավորվի  երկրի  կայուն  զարգացման այնպիսի մոդել, որը  հիմնվում է  ազատ տնտեսական  միջավայրի  ստեղծման վրա:

Այս մոդելի սկզբունքներն են փոքր կառավարություն, ֆիսկալային կարգապահություն, մակրոտնտեսական և առողջ  դրամական պատասխանատվությամբ քաղաքականություն, ցածր հարկեր, ներդրումային միջավայրի բարելավում, նպատակային սոցիալական ծրագրերի արմատավորմամբ: Միասնական ազգային շարժման տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակն է  երկրի  արագ   տնտեսական զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության և  գործազրկության հաղթահարումը, բնակչության  կենսամակարդակի բարձրացումը և  այս ամենի արդյունքում՝ ավելի  բարեկեցություն,  զարգացում և սոցիալական  պաշտպանվածություն  Վրաստանի  յուրաքանչյուր քաղաքացու համար:

Գիտակցելով  այն դերը, որը  Վրաստանին շնորհվում է Կասպից ծովի և Միջին Ասիայի տարածաշրջաններից  մնացած աշխարհին էներգոպաշարների այլընտրական ճանապարհներով  մատակարարելու  գործընթացում, միասնական  ազգային շարժումը տնտեսության անկյունաքարերից մեկը համարում է դրանց  արդյունավետ  գործունեությունը:

Վրաստանի համար նույնպես  գերակայող է երկրի էներգոանկախության  ամրապնդումը: Այս տեսակետից  նշանակալից է էներգոփոխադրիչներ մատակարարող  աղբյուրների  դիվերսիֆիկացիայի պահպանումը: Վրաստանը պետք է  դառնա  էլետրոէներգիայի տարածաշրջանային խոշոր արտահանող, ինչի համար, էներգիայի  վերամշակման աճից բացի անհրաժեշտ է նաև  երկրներին կապող նոր  փոխադրիչ գծերի շինարարություն:

Նշանակալից է նաև Վրաստանի տրանսպորտային  ենթակառույցի  զարգացումը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղին օժանդակում է Արևելքի և  Արևմուտքի  միջև տնտեսական կապերի ընդարձակմանը և  Եվրոպայի  տնտեսական  տարածքի հետ  Վրաստանի էլ ավելի մերձեցմանը: Անակլիայի ծոցում Լազիկայի նավակայանի  կառուցումը  Վրաստանի  տրանզիտային  գործառույթը նոր  բարձունքի կբարձրացնի:

Միասնական  ազգային շարժման  կարծիքով, Եվրամիության հետ  մերձեցումը և  նոր  արտահանման  շուկաների  բացումը շեշտակիորեն  կխթանի աշխատատեղերի ստեղծման գործընթացին: Այդ պատճառով, պետք է արագանա ազատ  առևտրական  համաձայնությունների ձևակերպումը  Եվրամիության հետ և  պատշաճ բանակցությունները  ԱՄՆ-ի հետ:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից