ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Սերգո Ջավախիձե » Կրթություն

Ո՞րն է կրթական քաղաքականության Ձեր տեսլականը: Ինչպիսի՞ քաղաքականություն եք առաջարկում տարրական, միջնակարգ, մասնագիտական եւ բարձրագույն կրության որակը բարելավելու համար:

Կրթության համակարգի բարեփոխման նպատակը ընդհանուր մասնագիտական և բարձրագույն կրթության որակի բարելավումն է, աջակցությունը գիտելիքի և  արհեստավարժության վրա  հիմնված հասարակության ձևավորմանը, գիտության զարգացման համար պատշաճ պայմանների ստեղծումը: Համընդհանուր կրթության ոլորտում, իմ նպատակն է բոլոր քաղաքացիների համար ապահովել պատշաճ համընդհանուր կրթություն ստանալը:

Կրթության աջակցությունը  վճռական նշանակություն ունի, քանզի ուսումնառության գործընթացում է կատարվում ապագա  սերնդի որպես անձնավորություն  ձևավորումը: Այդ պատճառով դպրոցը և ընդհանուր առմամբ ուսուցումը  միայն գիտելիք չպետք է տա պատանուն, դպրոցը պետք է  դաստիարակի և ձևավորի նրանց որպես իր երկրի  պատվավոր  քաղաքացիների: Այս գործում  չափից մեծ է  ընտանիքի դերը: Ուսումնարանը, որպես ժողովրդի կողմից  վարձակալած հիմնարկություն, պարտավոր է իր գործունեությունը վարել հասարակության շահերին համապատասխան և քանի որ հասարակությունը  հանդիսանում է ընտանիքների  միասնություն, կրթության համակարգը պետք է  համապատասխանի ընտանիքի ավանդական արժեքներին: Դա ճիշտ այն բանի երաշխիքն է, որը  ապագա սերնդին կհեռացնի հասարակության համար անընդունելի արատավոր դրսևորումներից:

Որակյալ և ժամանակակից բարձրագույն կրթության օժանդակությունը Վրաստանի  գիտական կարողության բարձրացման և  տնտեսական  առաջընթացի նախապայմաններից մեկն է: Կրթության բոլոր մակարդակների համակարգը պետք է  համապատասխանի  միջազգային չափանիշներին և միևնույն ժամանակ հիմնվի վրացական  ազգային արժեքների վրա:

Լավ պետք է  գիտակցեք, որ  անգրագետ մարդուն  պահելը պետության վրա ավելի  թանկ է նստում, քան կրթված, աշխատանք ունեցողին:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից