ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Զուրաբ Խարաթիշվիլի » Կրթություն

Ո՞րն է կրթական քաղաքականության Ձեր տեսլականը: Ինչպիսի՞ քաղաքականություն եք առաջարկում տարրական, միջնակարգ, մասնագիտական եւ բարձրագույն կրության որակը բարելավելու համար:

Կրթության համակարգում  նույնպես,  ինչպես և  այլ ոլորտներում, գլխավոր  հիմնախնդիրը որակավորման պակասն է: Լավ է դպրոցներում  տեխնոլոգիական բազայի նորացումը և համապատասխանաբար սարքավորումը, սակայն դա չի փոխարինի  ուսուցչի գործառույթին: Եթե ուզոււմ ես, որ  դպրոցական կրթության մակարդակը բարձրացնենք, գլխավոր ուշադրությունը  ուսուցչի վրա պետք է կենտրոնացնենք: Այսօրվա դրությամբ ուսուցչությունը  հեղինակային չէ և հաջողակ մարդիկ այս մասնագիտությունը չեն ընտրում: Այդ պատճառով դպրոցների նյութա-տեխնիկական  իրավիճակը բարելավելուն զուգընթաց  ուսուցիչների հեղինակությունը պետք է բարձրացնենք:

Կրթության համակարգի հետ  միասին պետք է  քննարկենք  գիտության զարգացման հնարավորությունը: Մեր գիտությունը  անպայման պետք է դառնա գլոբալային  գիտական գործընթացի մաս: Մեզ նման փոքր և աղքատ երկրի համար դժվար կլինի անկախորեն գիտությունը զարգացնել: Պետք է հասնենք  այն բանին, որ եվրոպական կամ այլ գիտական կենտրոններում  ընթացող  հետազոտական աշխատանքների որոշակի բաղադրիչը իրականա Վրաստանի գիտական կենտրոններում: Այդպես  կկարողանանք  ստեղծել  հիմքեր, որոնց վրա կձևավորվի նոր  սերունդ:

Կարծում եմ պատշաճ  արդյունք  ստանալու համար  կրթության և  գիտության վրա  պետք է ծախսենք մշպ-ի 5%-ը:   

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից