ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Նինո Բուրջանաձե » Կրթություն

Ո՞րն է կրթական քաղաքականության Ձեր տեսլականը: Ինչպիսի՞ քաղաքականություն եք առաջարկում տարրական, միջնակարգ, մասնագիտական եւ բարձրագույն կրության որակը բարելավելու համար:

Կմշակենք  անընդմեջ կրթության հայեցակարգ, որը կդրվի նաև կրթության մասին միասնական օրենքի հիմքում: Կփոխենք դպրոցական, համալսարանական- մասնագիտական և նախադպրոցական կրթության էությունը (ուսանողներ, ծրագրեր,  ձեռնարկներ) ազգային հայեցակարգի և կրթության նպատակների (դոկտրինայի) ընդունմամբ.

  • Ստեղծվելու է կրթության նոր մոդել,
  • Ստեղծելու է կրթության կառավարման սխեմա,
  • Կազմավորվելու է   կրթության  համակարգի տեսչական և մեթոդական ծառայություն,
  • Ստեղծվելու են որակյալ կադրերի կառավարման կամ ներգրավման իրավացի և ճկուն մեխանիզմներ,
  • Մշակվելու են մանկավարժների մասնագիտական զարգացման  նոր կարգ և  սխեմա,
  • Ստեղծվելու է  մանկավարժների ատեստավորման ժամանակակից մոդել,
  • Վերականգնվելու է ուսուցիչների հետ  անժամկետ  աշխատանքային պայմանագիրը,
  • Ընտրվելու են  ազատ, ժողովրդավարական հոգաբարձական խորհուրդներ,
  • Մշակվելու են դպրոցի անվտանգության նոր կանոններ,
  • Ստեղծվելու է հավատարմագրման նոր, ժողովրդավարական և ոչ կոռումպացված համակարգ,
  • Ստեղծվելու է  նոր դպրոցական-ատեստատային քննական բազմատարր (ատեստատի վարկանիշ, բնութագիր-երաշխավորություն) համակարգ, որի հիման վրա էլ տեղի կունենա դիմորդների ընդունելություն բարձրագուն ուսումնական հաստատություններ,
  • Վրաստանի գիտությունների ակադեմիայի համակարգը ենթակա է  բարեփոխման. պետք է վերականգնվեն կազմալուծված և վաճառված գիտական և մասնաճյուղային ինստիտուտները: Նույնիսկ ավելին. Ժամանակակից փուլում խիստ դրված է նոր գիտական ինստիտուտների հիմնադրման անհրաժեշտությունը,
  • Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը եռակի անգամ գերազանցելու է  գոյատևելու անհրաժեշտ նվազագույնին,
  • Մտցվելու են 20-ամյա էժան  ուսանողական և հանրակրթական վարկեր,
  • Պետությունը ֆինանսավորելու է  նաև  երկամյա մասնագիտական քոլեջները, որտեղ երիտասարդները կարող են միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ստանալ գործնական մասնագիտական կրթություն և սովորել արհեստ:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից