ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Կրթություն

Ո՞րն է կրթական քաղաքականության Ձեր տեսլականը: Ինչպիսի՞ քաղաքականություն եք առաջարկում տարրական, միջնակարգ, մասնագիտական եւ բարձրագույն կրության որակը բարելավելու համար:

Առանց կրթության և  գիտության, անհնար է ապահովել երկրի արժանապատիվ  ապագա, ժամանակակից, քաղաքակիրթ աշխարհում արմատավորված արժեքների վրա հիմնված պետության ձևավորում: Կանոնավոր և պարզորոշ, նորացված և տեխնոլոգիական  կատարելագործմանը կողմնորոշված կրթության համակարգը բարձր վարձատրվող աշխատատեղերի  ստեղծման և համապատասխանաբար երկրում  կենսամակարդակի բարելավման գլխավոր  նախապայմանն է:

Անհրաժեշտ է դպրոցական ենթակառույցի  հետագա  նորացում և  բոլոր դպրոցները ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորում և  անհրաժեշտ  ռեսուրսներով  մատակարարում:

Դպրոցական կրթության վարման ապակենտրոնացման պայմաններում պետությունը  սահմանում է ազգային ուսումնական պլանը և իրականացնում է  կրթության որակի վերահսկում, իսկ   անմիջականորեն դպրոցի վարումը,  բյուջեի կարգավորումը, կրթական նպատակներին հասնելու համար  անհրաժեշտ  մանկավարժական և  մեթոդոլոգիական  մոտեցումների  կատարելագործումը պատկանում են  դպրոցի  ինքնակառավարման իրավասությանը:

Ինչպես միջնակարգ, այնպես էլ բարձրագույն կրթության մակարդակը պետք է պահպանի մեկ աշակերտին/ուսանողին հատկացված ուսումնական  դրամաշնորհի մոդելը, իսկ դրամաշնորհի չափը ավելանա: Այս համակարգը  հնարավորություն  կտա  մեծացնելու պրոֆեսոր-մանկավարժների վարձատրությունը և  ուսումնական գործընթացին անհրաժեշտ  այլ  ծախսերի մոտեցումը  միջազգային չափանիշներին:

Կրթության ոլորտում ազգային  շարժման իշխանությունում գտնվելու ժամանակ  իրականացված բարեփոխումների  հաջորդ փուլը պետք է լինի համընդհանուր ազգային քննությունների և միջնակարգ դպրոցի  ավարտական քննությունների ինտեգրումը:

Բարձրագույն կրթության ուղղությամբ անհրաժեշտ է դեպի համալսարանների  լրիվ  ակադեմիական, վարչական և ֆինանսական  ինքնավարության կողմը  հետագա ընթացք:

Գերակայող է  տեխնոլոգիաների  ոլորտում կրթության և զարգացման պետական աջակցությունը, որի հիանալի օրինակ էր Բաթումի  ամերիկյան  տեխնոլոգիական համալսարանի նախագիծը: Այս և նման  նախագծերը պետք է շարունակվեն պետության և մասնավոր  ներդրումների աջակցությամբ: Ինչպես նաև պետք է շարունակվի աշխարհի  լավագույն համալսարաններում մագիստրային ծրագրերով  մեր ուսանողների  ուսման ֆինանսավորումը:

Մասնագիտական կրթության համակարգը պետք է  պատասխանի տեղական և  գլոբալային  շուկայի  պահանջներին, լինի  առավելագույնս  բազմաբնույթ և  ձևավորվի  բիզնեսի հետ սերտ  համատիրության ճանապարհով:

Վրաստանի հարուստ մշակութային  ժառանգությանը ապագա սերունդներին ծանոթացումը պետք է լինի կրթական  քաղաքականության մաս: Այդ պատճառով նշանակալից է  թանգարանների և գրադարանների մոդեռնացումը, դրանց  վերափոխումը  ժամանակակից, գրավիչ, բազմազան տարածքի ինչպես կրթություն ստանալու, այնպես էլ մտավոր  հանգստի համար: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից