ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Միխեիլ Սալուաշվիլի » Տեսլական

Ո՞րը կլինի Ձեր՝ որպես Վրաստանի նախագահի ամենամեծ նպատակը:

Մեր նախագահական ծրագիրը (տես՝ http://www.ufali.ge/),  ընդհանուր անվանումով  «Աստծո  անունով  պայծառացած Վրաստան», բաղկացած է երկու  պայմանական մասերից, մասնավորապես.

  • Ազգային կրոնական մաս, որտեղ քննարկված է  Վրաստանի  հոգևոր առաքելության թեման, և
  • Ազգային քաղաքական մաս, որտեղ քննարկված են  այսօր  գոյություն ունեցող  քաղաքական համակարգի  հիմնարար  փոփոխությունների  հարցերը:

Դարերից եկող Վրաստանի հոգևոր առաքելությունն է, այսօրվա մարդկությանը  ներկայացնել - Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ  գալստյանը  նախորդող ժամանակի, այսինքն՝ վերջին ժամի մոտեցումը  հավաստող  նշանները,  որոնք  Վրաստանում  կատարված երևույթներով են հայտնաբերված  (տես՝ ծրագիրը):

Իսկ Բիբլիական վերջին ժամը, արդեն մոտենում է ավարտին: Այս  փառավոր  վայրկյանին սպասող  աշխարհը  մեծագույն  վերափոխման նախագավիթի մոտ է  կանգնած:

Մեր ընդհանուր  նշանաբանի, «Ընտրեք կյանքը, որպեսզի ապրեք» բովանդակային  կողմի  համարժեք  իմաստավորման և վրաց լեզվի կողմից  բանական  որոշում ընդունելու դեպքում,  մինչև  նշված սահմանագծին մոտենալը  մնացած ժամանակաընթացքում ում,  Վրաստանի նախագահի  կարգավիճակով իմ  գործունեությունը (եթե Աստված կամենա) ամբողջությամբ կլինի  ուղղված ոչ թե  միայն Վրաստանում  բնակվողների,  այլև  ընդհանրապես, մարդկության հոգևոր  պատրաստության  գործընթացը  համարժեք  վարելու կողմը:

Ըստ  բիբլիական կարգախոսների,  «Վերջին դատաստանի  օրը կլինի  ավարտը այն ժամ-ժամանակի և  սկիզբը  ապագա անմահության: Կվերանա ամբարտավանությունը, արմատախիլ կլինի  անհավատությունը, կուժեղանա  արդարությունը, կփառաբանվի ճշմարտությունը:  Այդ ժամանակ  ոչ ոք  չի կարողանա  փրկել  մեռնողին, և ոչ էլ  հաղթողը  կնահատակվի ...“ [3 էզրա  7,49].

Դեպի այս կողմնորոշումը տանող  ճանապարհին, իմ նախագահական ծրագրի  քաղաքական նշանաբանը՝ « Ուղղափառություն,  չեզոքություն, խաղաղ Կովկաս» իրականացնելու  նպատակից ելնելով,  գլխավոր խնդիր եմ համարում  քրիստոնեական բարոյա - խրատական  սկզբունքների վրա հենված, ազատ և  միասնական ժողովրդավարական  պետության ստեղծումը: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից