ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Գիորգի Մարգվելաշվիլի » Տեսլական

Ո՞րը կլինի Ձեր՝ որպես Վրաստանի նախագահի ամենամեծ նպատակը:

Վրաստանն այս հինգ տարիներից հետո, իմ նախագահական ժամկետի ավարտին պատկերացնում եմ հետևյալ կերպ.

Սա ժողովրդավարական երկիր է, որտեղ պաշտպանված են մարդու բոլոր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական իրավունքները: Երկիր, որն ունի կայուն տնտեսական զարգացման վեկտոր,  հաղթահարված է գործազրկության հիմնախնդիրը: Մարդիկ գործում և աշխատում են խաղաղության և  բարօրության  ամրապնդման համար: Երկիր, որը հուսալի գործընկեր է միջազգային համագործակցության համար, որտեղ զարգանում են հասարակության լիարժեք, արժանավայել ապրելու բոլոր ոլորտները՝ մշակույթ, գիտություն, սպորտ, մեդիա և այլն, որտեղ քաղաքացիական հասարակությունը զարգանում է  իշխանությունից անկախ, թերևս  մշտապես  նրան վերահսկում են: Որտեղ պաշտպանված են բիզնեսի  շահերը և ձեռնարկատիրության զարգացման համար ստեղծված են բոլոր պայմանները: Որտեղ պետությունը հոգում է քաղաքացիների մասին: Քաղաքական իրավիճակը կայուն է: Տարածքային հիմնախնդիրները և  հակամարտությունները  կարգավորելու ուղղությամբ կատարված են գործուն  քայլեր: Զարգացման եվրոպական վեկտորը կայուն և անշրջելի է և ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում՝ ոչ մեզ մոտ և ոչ էլ  երկրից դուրս:

Ես կգործեմ Սահմանադրությամբ  շնորհված  իրավասություններով, կգործադրեմ նախագահի ինստիտուտի բոլոր  լծակները, ժողովրդի ծառայությունում կդնեմ ժողովրդի  կողմից ընտրված բարձրագույն  պաշտոնյայի ողջ իշխանությունը, որպեսզի իմ համախոհների  հետ միասին այս տեսակետը դարձնեմ իրատեսություն:  

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից