ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե » Տեսլական

Ո՞րը կլինի Ձեր՝ որպես Վրաստանի նախագահի ամենամեծ նպատակը:

Վրաստանի քաղաքացիների հաստատուն կամքն է, զարգացնել ազատ և ժողովրդավարական հասարակություն, հաստատել օրենքի գերակայություն և յուրաքանչյուր քաղաքացու օրենքի առջև հավասարությանը  հիմնված, թափանցիկ, ժողովրդի առջև  հաշվետու կառավարման համակարգ, որը բոլոր քաղաքացիների համար մարդու իրավունքների և  ազատությունների, այդ թվում, խոսքի, կարծիքի, խղճի, դավանանքի և  կրոնի  ազատության,  միավորում ստեղծելու և դրանում  մասնակցության իրավունքի  երաշխիք է: Այսպիսի քաղաքական համակարգը երկրի  զարգացման  գլխավոր  նախապայմանն է:

Միասնական ազգային շարժման  կառավարման  ժամանակաշրջանում իրականացված համակարգային ժողովրդավարական  բարեփոխումնեհրի  արդյունքում, Վրաստանում հնարավոր դարձավ իշխանությունում  քաղաքական ուժերի խաղաղ  փոփոխում: Այս տեսակետից 2012 թվականի խորհրդարանի ընտրությունները  նշանակալից քայլ է  Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և  հաստատման ճանապարհին: Միասնական ազգային շարժման խնդիրն է, երկիրը պահպանի այս  հաջողությունը  և իշխանության ժողովրդավարական նորացման  գործընթացը դարձնի անշրջելի:

Խորհրդարանի ընտրություններին հաջորդած  տարին ցույց տվեց , որ ամբողջ շարք ոլորտներում տեղի ունեցավ  բարեփոխումների  թափի  դանդաղեցում, իսկ մի շարք դեպքերում էլ կատարվեցինքայլեր դեպի ետ: Այսօր արդեն ակնհայտ է, որ կառավարությունը գլուխ չի հանում այնպիսի  խնդիրներից, ինչպիսիք են տնտեսության աճի թափի պահպանումը, ենթակառույցի զարգացումը, ներդրումների գրավումը և, որպես արդյունք, նոր աշխատատեղերի ստեղծումը, հանցագործության դեմ պայքարը և անվտանգ միջավայրի պահպանումը, երկրի առջև ծառացած մարտահրավերներին  համապատասխան արձագանքումը:

Այսպիսի իրականությունում Վրաստանի նախագահի խնդիրն է, ձգտել  արտաքին կուրսի անփոփոխության և Վրաստանի բնակչության եվրո-ատլանտյան ընտրության իրականացմանը, միևնույն ժամանակ նախագահը  պետք է վերահսկի կառավարությանը, որպեսզի  կառավարությունը և խորհրդարանային մեծամասնությունը հոգան բնակչության հիմնախնդիրների կարգավորման և  դրանով  էլ  իրենց ընտրական խոստումների  կատարման մասին:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից