ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Ավթանդիլ Մարգիանի

Թեկնածուին առաջադրած ուժ:

Նախաձեռնող խումբ

Ներբեռնել նախագահի թեկնածուի տեսակետները (ամբողջական տարբերակ)

Ծննդյան ամսաթիվ/ Ծննդավայր

1945 թվական, Մեստիա

Կրթություն

Ավթանդիլ Մարգիանին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Աշխատանքային փորձ

1961-1967 թվականներին Ավթանդիլ Մարգիանին պաշտպանում էր Վրաստանի պատիվը լեռնա-դահուկային սպորտում: Իսկ տարբեր թվականների աշխատել է որպես բրիգադավար, ինժեներ, գործարանի տնօրեն և շրջխորհրդի նախագահ: 1990-1991 թվականներին եղել է անկախ Վրաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար:

1990 թվականից Ավթանդիլ Մարգիանին Գերագույն խորհրդի պատգամավոր է: Այդ նույն թվականի դեկտեմբերի 7-ին հիմնադրեց կ/մ Վրաստանի «Ժողովրդավարական միությունը»:

1992-1995 թվականներին զբաղեցրել է Վրաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորի և փոխվարչապետի պաշտոններ: Եղել է Աբխազիայից և Ցխինվալից փախստականների հիմնախնդիրների կարգավորման և Դալի (Կոդորի) կիրճի պահպանման առաջնորդը և կրիտիկական ժամանակաշրջանում պարենային ճգնաժամի վերացման կազմակերպիչը: Ավթանդիլ Մարգիանին նաև ղեկավարում էր գլխավոր կառավարական շտաբը և եղել է 1991-1992 թվականների քաղաքացիական պատերազմի ճնշման առաջնորդը, Վրաստանում Պետական խորհրդի ստեղծման և որպես նրա հրամանատար պարոն Էդուարդ Շևարդնաձեի ընտրության գլխավոր նախաձեռնողը:

Արևմուտքում (Սամեգրելո-Իմերեթի) քաղաքացիական պատերազմը դադարեցնելու առաջնորդը: Վրաստանի (ՎԱՄ) –ում անդամագրության ղեկավարը:

Ավթանդիլ Մարգիանին ազգային և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Վրաստանի ժողովրդական հայրենասիրական շարժում կ/մ «Միասնական Վրաստան»-ի, այդ թվում »Ռուսների միության» լիդերը:

Ավթանդիլ Մարգիանին Քվեմո Քարթլիում Շինարարի, Թամարի և Ռուսթավելու արձանների հետ միասին, ութ նոր վրացական գյուղի, երեք եկեղեցու, յոթ բերդ-աշտարակի համալիրի շինարարության ղեկավարն է:

Ընտանեկան իրավիճակ.

Ունի կին և երկու որդի:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից