ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Միխեիլ Սալուաշվիլի

Թեկնածուին առաջադրած ուժ:

Նախաձեռնող խումբ

Ներբեռնել նախագահի թեկնածուի տեսակետները (ամբողջական տարբերակ)

Ծննդյան թվական / Ծննդավայր

1958 թվականի հուլիսի 16, Թբիլիսի

Կրթություն

1975 թվականին ավարտել է քաղաք Թբիլիսիի թիվ 7 հանրային դպրոցը,իսկ 1980 թվականին՝ Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը՝ մասնագիտությամբ արտադրական և քաղաքացիական շինարարություն: 1980 թվականին ավարտել է Ի. Ճավճավաձեի անվան Թբիլիսիի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտին կից օտար լեզուների,ինչպես նաև 1989 թվականին՝ Թբիլիսիի պետական համալսարանի Հասարակական գիտությունների բաժնի երկամյա դասընթացները: 1986 թվականին Միխեիլ Սալուաշվիլին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան:

1987 թվականի դեկտեմբերի 11-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա: 1988 թվականի մայիսի 11-ին նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան. 1992 թվականի ապրիլի 24-ին, Վրաստանի տեխնիկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ դարձել է շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ:

Աշխատանքային փորձ

1979-1980 թվականներին աշխատել է «Մշենեբլոբա» ուսանողական կոնստրուկտորական բյուրոյում,իսկ 1980 թվականին՝ շինարարական վարչությունում և 1980-1982 թվականներին՝ Վրաստանի տիեզերական կառույցների ինստիտուտում:1983- 1989 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի №67 «Մետաղյա կոնստրուկցիաներ» ամբիոնի ընթերակայի, ուսուցչի և ավագ ուսուցչի պաշտոնները: 1990-1991 թվականներին եղել է նույն ինստիտուտի «Քաղաքացիական պաշտպանության ցիկլի» դոցենտ և ցիկլի ղեկավար, իսկ 1991-1995 թվականներին՝ № 21 «Շինարարական կոնստրուկցիաների» ամբիոնի դոցենտ,ամբիոնի վարիչի տեղակալ,«Պաշտպանական կառույցների» ղեկավար: 1984 թվականին Միխեիլ Սալուաշվիլին դարձավ «Երիտասարդ գիտնականների ակումբի» անդամ:

1991 թվականի մարտի 31-ի տեղական ինքնակառավարման ընտրություններին «Կլոր սեղան – Անկախ Վրաստան» ընտրացուցակով ընտրվեց ք. Թբիլիսիի Սաբուրթալոյի շրջանի առաջին սակրեբուլոյի պատգամավոր: Սակրեբուլոյի առաջին իսկ նիստին նշանակվեց սակրեբուլոյի քարտուղար (նախագահ) և Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ: 1992 թվականի հունվարին հիմնադրեց քաղաքական կազմակերպություն՝ «Խմա էրիսա» (Ազգի ձայն) Արդարության վերականգման միություն:1992 և 1995 թվականներին մասնակցել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին:

1993 թվականին հիմնադրել է ՍՊԸ «Արչեվանի» (Ընտրություն)թերթը, 1996 թվականին՝ ՍՊԸ «Խմա էրիսա» հեռուստա-ռադիո ընկերությունը, նույն՝ 1996 թվականին՝ ՍՊԸ «Խմա էրիսա-2» հրատարակչությունը: 1996 թվականի ապրիլի 9-ից սկսեց հրատարակել «Զվիադիս գզա» (Զվիադի ուղին) թերթը, 1996 թվականի դեկտեմբերի 15-ին համախոհների հետ մեկտեղ հիմնադրեց Վրաստանի հոգևոր առաքելությունն ուսումնասիրող «Լազարեի ինստիտուտը» և հիմնադրման օրից հանդիսանում է նրա նախագահը: 1997 թվականի հունվարի 4-ին հրատարակեց «Դեդանի էնիս սասծաուլի» (Լեզվի հրաշալիքների բնագիր) թերթի առաջին համարը:

2003 թվականից «Աբխազիայի մարտիկների միության» անդամ է, 2003-2004 թվականներին զբաղեցրել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնը: 1992-2011թվականներին եղել է «Խմա էրիսա» Արդարության վերականգման միության դահլիճի նախագահ: 2011 թվականի դեկտեմբերի 23-ից նույն միության լասկարի նախագահ է:

Գյուտեր: 1985 թվականին սեփական մոդելներով մասնակցել է «Բուլղարիա – 85» աշխարհի երիտասարդ գյուտարարների նվաճումների ցուցահանդեսին,ինչպես նաև՝ 1987 թվականին Մոսկվայում՝ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին:

 Այսորվա դրությամբ՝ 86 մենագրության, 59 գիտական աշխատությունների և մինչև 2000 լրագրային հրապարակումների հեղինակ է: 1993 թվականի մայիսի 26-ին հրապարակեց և պետական սահմանադրական հանձնաժողովին ներկայացրեց Վրաստանի սահմանադրության նախագիծը: Ինչպես նաև սահմանադրության թեմատիկային նվիրված 9 իրավաբանական ժողովածուների հեղինակ է:1988 թվականից ակտիվորեն ներգրավվել է Վրաստանի ազգային-ազատագրական շարժմանը: 1989-1990 թվականներին եղել է «Վրաստանի ժողովրդական ճակատի» և « Վրաստանի ազգային ճակատի» արմատական միության» (1990-1992) անդամ:

Ընտանեկան վիճակ

Ունի երկու որդի:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից