ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Շալվա Նաթելաշվիլի

Քաղաքական կուսակցություն:

Վրաստանի աշխատավորական կուսակցություն

Ներբեռնել նախագահի թեկնածուի տեսակետները (ամբողջական տարբերակ)

Ծննդյան ամսաթիվ / Ծննդավայր.

1958թվականի 17 փետրվարի, Գուշեթի շրջան (Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջան)

Կրթություն

1981թվականին ավարտել է Իվ. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1989 թվականին ձեռք է բերել ՍՍՀՄ արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտի դիպլոմ միջազգային իրավունքի մասնագիտությամբ, ք. Մոսկվայում: 2004 թվականին անցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի լիդերների ծրագիր (Վաշինգտոն, ԱՄՆ):

Աշխատանքային փորձ

1981-1992 թվականներին Շալվա Նաթելաշվիլին աշխատում էր Վրաստանի Գլխավոր դատախազությունում տարբեր դիրքերում. ստաժոր, քննիչ, ավագ դատախազ, կուսակցական կոմիտեի քարտուղար, միջազգային հարաբերությունների բաժնի պետ:

1992-1999 թվականներին դարձավ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական կարգով ընտրված անկախ պատգամավոր, խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ, խորհրդարանում Վրաստանի Սահմանադրության խմբագրական հանձնաժողովի ղեկավար, «Լեյբորիստ« ֆրակցիայի նախագահ, «Միասնական Վրաստան» խորհրդարանային կոալիցիայի նախագահ, խորհրդարանի բյուրոյի և կոլեգիայի անդամ:

1995 թվականից մինչև օրս Շալվա Նաթելաշվիլին կատարում է Վրաստանի լեյբորիստական կուսակցության հիմնադրի և նախագահի պարտականություն: Նա աշխարհի իրավաբանների ասոցիայի և միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ է, ինչպես նաև ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի պատվավոր դեսպանը:

Ակտիվորեն մասնակցում էր տարբեր օրենքների մշակմանը՝ քաղաքացիության մասին, արտահոսքի և ներգաղթի մասին, խորհրդարանային ֆրակցիաների և կոմիտեների մասին, օրենք զենքի մասին, օտարերկրացիների իրավական իրավիճակի մասին և այլն:

Ընտանեկան իրավիճակ

Ունի կին և դուստր և տղա

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից