ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Գիորգի Մարգվելաշվիլի

Քաղաքական կուսակցություն:

Վրացական երազանք – Ժողովրդավար Վրաստան

Ներբեռնել նախագահի թեկնածուի տեսակետները (ամբողջական տարբերակ)

Ծննդյան տարեթիվ / Ծննդավայր

1969 թվականի 4 սեպտեմբերի, Թբիլիսի

Կրթություն.

Գիորգի Մարգվելաշվիլին ավարտել է Թբիլիսիի N1 հանրային դպրոցը: 1987-1992 թվականներին նա սովորել է Իվ. Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփա-հոգեբանության ֆակուլտետում, իսկ 1993-1994 թվականներին՝ Կենտրոնական Եվրոպայի համալսարանում, սոցիոլոգիայի մասնագիտությամբ:

Գիտական աստիճան. 1998 թ. պաշտպանել է թեզ փիլիսոփայությունից և ստացել փիլիսոփայության գիտությունների դոկտորի աստիճան:

Աշխատանքային փորձ.

1992-1995 թվականներին Գիորգի Մարգվելաշվիլին աշխատել է որպես լեռնային ուղեկցող, օգնական՝ տպարանում և մենեջերի ընթերակա հրատարակչությունում: Իսկ 1995 թվականից Գիորգի Մարգվելաշվիլին ազգային-ժողովրդավարական ինստիտուտում (NDI) աշխատում էր սկզբում թարգմանչի, իսկ այնուհետև ընթերակայի պաշտոնում: NDI-ում գործունեության վերջին ժամանակաշրջանում նա դարձավ ծրագրի ղեկավար:

2000-2006 թվականներին Գիորգի Մարգվելաշվիլին զբաղեցնում էր Վրաստանի հասարակական գործերով ինստիտուտի (GIPA) ռեկտորի պաշտոնը: Ճիշտ այս տարիներին GIPA ձևավորվեց որպես ամենահաջող ուսումնական հաստատություն պետական կառավարման և ժուռնալիստիկայի ճյուղում: 2006-2010 տարիներին Գիորգի Մարգվելաշվիլին ղեկավարում էր հետազոտական դեպարտամենտը, իսկ 2010-2012 թվականներին կրկին վերադարձավ GIPA-ի ռեկտորի պաշտոնին:

Գիորգի Մարգվելաշվիլիին նախագահի թեկնածու 2013 թվականին առաջադրեց «Վրացական երազանք» կոալիցիան: Մինչև նախագահի թեկնածու առաջադրվելը, 2012 թվականին զբաղեցնում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնը:

Գիորգի Մարգվելաշվիլին գործարար այցելություններով գտնվել է Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի շատ երկրներում: Մասնակցել է ալպինիստական արշավներին Հյուսիսային Կովկասում, Պամիրում և Միջին Ասիայում: 90-ական թվականերին խմբայինների հետ միասին կազմակերպել և մասնակցել է արշավներին Պակիստանում, Հնդկաստանում, Նեպալում, Չինաստանում, այդ թվում՝ Տիբեթի գավառում:

Ընտանեկան իրավիճակը.

Ունի մեկ դուստր

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից