ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Գիորգի Թարգամաձե

Քաղաքական կուսակցություն:

Քրիստոնեա-դեմոկրատական շարժում

Ներբեռնել նախագահի թեկնածուի տեսակետները (ամբողջական տարբերակ)

Ծննդյան ամսաթիվ/ Ծննդավայր

1973 թվականի 22 նոյեմբերի, Թբիլիսի

Կրթություն

1991-1997 թվականներին սովորում էր Իվ. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Գիորգի Թարգամաձեն տիրապետում է դոկտորի աստիճանի կոչման բանահյուսության բնագավառում:

Աշխատանքային փորձ

1987-1991 թվականներին գլխավորում էր մանկական «Թվալսածերի» հաղորդումը, 1991-1993 թվականներին աշխատում էր «Իբերվիզիա» հեռուստաընկերությունում, եղել է լրատվական ծրագիր «Մոնիտորի» և վերլուծական հաղորդում «Դայջեստ-մոնիտորի» վարողը և գլխավոր խմբագիրը: 1993-1995 թվականներին եղել է Աջարիայի հեռուստառադիո դեպարտամենտի նախագահը, 1994-1999 թվականներին կարդում էր ժուռնալիստիկայի հիմունքների դասախոսությունների դասընթաց Աջարիայի Ինքնավար Հանրապետության արվեստի պետական ինստիտուտում, 1995-1997 թվականներին զբաղեցնում էր «Բաթումի» հեռուստաստուդիայի տնօրենի պաշտոնը, 1997-1999 թվականներին աշխատում էր որպես Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի մամլո-քարտուղար:

1999-2003 թվականներին Գիորգի Թարգամաձեն դարձավ Վրաստանի խորհրդարանի անդամ, «Միասնական Վրատան» ֆրակցիայի նախագահը, 2003-2008 թվականներին աշխատանքը շարունակեց «Իմեդի» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրենի պաշտոնում: Միևնույն ժամանակ ամենշաբաթյա »Դրոեբա» հաղորդման հեղինակը և վարողն էր:

2002 թվականին կարդում էր ժուռնալիստիկայի հիմունքների դասախոսությունների դասընթաց Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանում:

2008 թվականից մինչև օրս Գիորգի Թարգամաձեն քրիստոնյա-ժողովրդավարական շարժման նախագահն է: Իսկ 2008-2012 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ, խորհրդարանային փոքրամասնության լիդեր:

Ընտանեկան իրավիճակ

Ունի կին և երկու դուստր

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից