ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Նինո Բուրջանաձե

Քաղաքական կուսակցություն:

Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստան

Ներբեռնել նախագահի թեկնածուի տեսակետները (ամբողջական տարբերակ)

Ծննդյան թվականը/ Ծննդավայրը

1964 թվականի 16 հուլիսի, ք. Քութաիսի

Կրթություն

Նինո Բուրջանաձեն՝ «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան»-ի նախագահը 1981 թվականին գերազանց ավարտել է Քութաիսի Ակակի Ծերեթելու անվան N2 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1986 թվականին ուսումը շարունակել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտուրայում: 1990 թվականին պաշտպանել է դիսերտացիա միջազգային կազմակերպությունների և միջազգային ծովային իրավունքի հիմնախնդիրների մասին և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Նինո Բուրջանաձեն 1991 թվականից Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ է, 1991-1992 թվականներին Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության փորձագետ-կոնսուլտանտ, իսկ 1992-1995 թվականներին Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ-կոնսուլտանտ էր:

Աշխատանքային փորձ

1995 թվականին Նինո Բուրջանաձեն դարձավ Վրաստանի խորհրդարանի անդամ, 1995-1998 թվականներին զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի սահմանադրական, իրավաբանական հարցերի և օրինականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 1998-1999 թվականներին ընտրվեց նույն կոմիտեի նախագահ:

1999 թվականից Նինո Բուրջանաձեն կրկին խորհրդարանի անդամ է: 2000-2001 թվականներին նախագահում էր Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն: 2001 թվականի նոյեմբերին ընտրվեց Վրաստանի հինգերորդ գումարման խորհրդարանի նախագահ:

Այս ժամանակաշրջանում վարել է ակտիվ գործունեություն միջազգային ասպարեզում. 1998-2000 թվականներին եղել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով կոմիտեի զեկուցող, 1999-2002 թվականներին Եվրամիության և Վրաստանի խորհրդարանային համագործակցության կոմիտեի նախագահ, իսկ 2001-2008 թվականներին՝ Սև ծովի երկրների տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի նախագահ: 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրություններում Նինո Բուրջանաձեն Զուրաբ Ժվանիայի հետ միասին եղել է «Բուրջանաձե- ժողովրդավարներ» ընտրական դաշինքի լիդերը: Իսկ Վարդերի հեղափոխությունից հետո կատարում է Վրաստանի նախագահի պարտականություններ 2003 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2004 թվականի հունվարի 25-ը: 2004 թվականին նա կրկին դարձավ Վրաստանի խորհրդարանի նախագահ և այս պաշտոնը զբաղեցնում էր մինչև 2008 թվականի հունիսը: 

2007 թվականի նոյեմբերից մինչև 2008 թվականի հունվարը Նինո Բուրջանաձեն կրկին կատարում էր Վրաստանի նախագահի պարտականություն: 2008 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Նինո Բուրջանաձեն հրաժարվեց «Ազգային շարժման» ցուցակով քվեարկությունից և նույն տարվա հուլիսին հիմնադրեց «Ժողովրդավարական զարգացման հիմնադրամ» և դարձավ նշված հիմնադրամի նախագահը:

2008 թվականի դեկտեմբերին Ն. Բուրջանաձեի նախաձեռնությամբ հիմնադրվեց քաղաքական կուսակցություն «Ժողովրդավարական շարժում – միասնական Վրաստան», որի նախագահ ինքն էլ ընտրվեց: Նա մինչև օրս զբաղեցնում է նշված պաշտոնը: 2010 թվականի նոյեմբերի 25-ին, Ն. Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժման» ակտիվ մասնակցությամբ, հիմնադրվեց «Ներկայացուցչական ժողովրդական ժողով»: 2011 թվականի մայիսի 21-26-ին «Ժողովրդական ժողովի» և «Ժողովրդավարական շարժման» նախաձեռնությամբ, Թբիլիսիում իշխանության դեմ զանգվածային ժողովրդական ելույթ կազմակերպվեց:

2013 թվականի հոկտեմբերի 27-ի ընտրություններում «Ժողովրդական ժողովը« և «Ժողովրդական շարժումը» Նինո Բուրջանաձեին առաջադրեցիին նախագահության թեկնածու՝

Նինո Բուրջանաձեն հրատարակել է շուրջ քսանի հասնող գիտական աշխատություններ վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այդ թվում մեկ մենագրություն «Նոր տիպի միջազգային կազմակերպության իրավական հարցեր»:

Ընտանեկան իրավիճակը:

Ունի ամուսին և երկու որդի

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից