ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Դավիթ Բաքրաձե

Քաղաքական կուսակցություն:

Միացյալ ազգային շարժում

Ներբեռնել նախագահի թեկնածուի տեսակետները (ամբողջական տարբերակ)

Ծննդյան ամսաթիվ/Ծննդավայր

1972 թվականի հուլիսի 1, Թբիլիսի

Կրթություն

1978-1989 թվականներին սովորում էր քաղաք Թբիլիսիի առաջին հանրային դպրոցում: 1994 թվականին գերազանց ավարտել է Վրաստանի տեխնիկական համալսարանի ինժեներական ֆիզիկայի ֆակուլտետը, 1994-1998 թվականներին եղել է նույն համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դոկտորանտուրայի ուսանող: 1996 թվականին գերազանց ավարտել է վրաց-ամերիկյան ինստիտուտը և ստացել պետական կառավարման մագիստրի կոչում:

Աշխատանքային փորձ

1990-1995 թվականներին աշխատում էր հետազոտության ասիստենտ Վրաստանի տեխնիկական համալսարանի ռադիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայում: 1996-1998 թվականներին նշանակվել է արտաքին գործերի նախարարության ռազմա-քաղաքական դեպարտամենտի զինաթափման և սպառազինության վերահսկման վարչության պետի տեղակալ, իսկ 1998-2000 թվականներին նույն դեպարտամենտում աշխատում էր որպես վարչության պետ:

2000-2002 թվականներին աշխատում էր արտաքին գործերի նախարարության ռազմա-քաղաքական դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնում, իսկ 2002-2003 թվականներին զբաղեցրել է Ազգային Անվտանգության խորհրդի անվտանգության հարցերով ծառայության պետի դիրքորոշում: 2003 -2004 թվականներին եղել է Ազգային Անվտանգության խորհրդի միջազգային անվտանգության և հակամարտությունների դեպարտամենտի տնօրեն: 2004 թվականից կատարում էր քաղաքական անվտանգության դեպարտամենտի տնօրենի պարտականություն:

2004-2007 թվականներին դարձավ Վրաստանի խորհրդարանի անդամ և Եվրոպայի ինտեգրման կոմիտեի նախագահ: 2007-2008 թվականներին Դավիթ Բաքրաձեն եղել է Վրաստանի պետական նախարար հակամարտությունների կարգավորման հարցերով, իսկ 2008 թվականին զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Նույն տարում նշանակվել է Վրաստանի նախագահի եվրոպական և եվրոատլանտյան հարցերում հատուկ ներկայացուցիչ:

2008-2012 թվականներին Դավիթ Բաքրաձեն եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, իսկ ներկայումս Վրաստանի խորհրդարանում խորհրդարանային փոքրամասնության լիդեր է:

Հասարակական ակտիվություն. 1996-1998 թվականներին եղել է պետական կառավարման եվրոպական ուսանողական միության (NEPAS) հիմնադիր անդամը, իսկ 1997-2002 թվականներին պետական կառավարման ինստիտուտների և դպրոցների ցանցի (NISPA) անկախ անդամ: 1997-2001 թվականներին դարձավ պետական կառավարման վրաց-ամերիկյան ինստիտուտի կառավարող խորհրդի և 1999-2001 թվականներին Ազգային Անվտանգության խորհրդի միգերատեսչական հանձնաժողովի փորձագետների խմբի անդամ:

2004-2007 թվականներին եվրոպառլամենտում նախագահում էր Վրաստանի խորհրդարանի մշտական գործող պատվիրակությունը և Վրաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեն: 2005-2008 թվականներին եղել է եվրո-ատլանտյան հարցերով պետական հանձնաժողովի և Եվրոպային ինտեգրման հարցերով պետական հանձնաժողովի անդամ:

Հիմնական միջազգային փորձ. 1999–2000 թվականներին Դավիթ Բաքրաձեն եղել է Վրաստանի պատվիրակության անդամ, մասնակցում էր բարձր մակարդակի օպերատիվ խմբի խորհրդատվություններին սովորական սպառազինման վերահսկման մասին (19+1 format) NATO, նույն տարիներին Վրաստանի պետական պատվիրակության անդամի կարգավիճակով մասնակցում էր ԱՄՆ-ի հետ ռազմա-քաղաքական խորհրդատվություններին:

1999-2003 թվականներին եղել է վրացական փորձագետների խմբի անդամ, Վրաստան-Ռուսաստան համատեղ հայտարարությունների (17.11.1999,Ստամբուլ) մասին բանակցությունների իրականացման և Վրաստան-Ռուսաստանի ռազմական ուժերի դուրս բերման կապակցությամբ:

2002–2003 թվականներին Վրաստանի պետական պատվիրակության անդամի կարգավիճակով մասնակցում էր Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև շրջանակային պաայմանագրի վերաբերյալ բանակցություններին:

2004-2007 թվականներին Դավիթ Բաքրաձեն նախագահում էր Եվրապառլամենտում Վրաստանի խորհրդարանի մշտական գործող պատվիրակությունը, եղել է Վրաստան-Եվրամիություն խորհրդարանային համագործակցության կոմիտեի համանախագահ: 2007 թվականին դարձավ Եվրոպայի խորհրդում Վրաստանի խորհրդարանի մշտական գործող պատվիրակության անդամ:

2008-2012 թվականներին ԵԱՀԿ խորհրդարանային վեհաժողովում կատարում էր Վրաստանի խորհրդարանի մշտական գործող պատվիրակության նախագահի պարտականություն: Նույն տարիներին եղել է ժողովրդավարների Ընկերակցության խորհրդարանային համաժողովի միջազգային խորհրդի անդամ և փոխնախագահ:

Տարիների ընթացքում Դավիթ Բաքրաձեն եղել է Վրաստանի տարբեր պատվիրակությունների անդամ, խոսնակ և ռազմա-քաղաքական ոլորտում NATO-ի, EAPC-ի,, OSCE-ի,, OPCW-ի, IAEA-ի, UN-ի և առանձին երկրների կողմից կազմակերպված բազմաթիվ միջազգային ակտիվությունների (սեմինարների, կոնֆերանսների, վարժանքների, խորհրդատվություններ) մասնակից:

1996 թվականի նոյեմբերին նրան հանձնվեց Վրաստանի նախագահի հատուկ մրցանակ «Լավագույն ուսման համար», իսկ 1998 թվականի հունիսին դարձավ  NATO/ EAPC-ի կրթաթոշակառու:

2000 թվականին արժանացավ ինչպես Վրաստանի արտաքին գործերի նախարարի, այնպես էլ Վրաստանի նախագահի առանձնահատուկ գոհունակությանը «Լավագույն մասնագիտական նվաճումների համար»:

2005 թվականի հուլիսին ձեռք բերեց «Շվեյցարիայի լիդերության պարգևը միջազգային հարաբերություններում», իսկ 2009 թվականի մարտին դարձավ «Ամսվա հաջող շրջանավարտը« Ջ. Մարշալի եվրոպական կենտրոնի անվտանգության հետազոտություններում (Գարմիշ-Պարտենկիրչեն, Գերմանիա):

2012 թվականի մարտի 9-ին Լեհաստանի Հանրապետության հրամանատարի Խաչը Լեհաստանիո նվաճումների համար (Լեհաստանի Հանրապետության նախագահի N 61-2010 որոշում, 2010 թվականի 9 մարտի):

Ընտանեկան իրավիճակ.

Ունի ամուսին և երկու որդի

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից