ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

թեկնածուի և կուսակցություն

Համեմատեք նախագահության թեկնածուի և կուսակցության տեսակետները

Գործընկերներ

Հաճախ առաջադրվող հարցեր

Ո՞րն է կայքի նպատակը:

Կայքի նպատակն է մի կողմից հանրությանը ներկայացնել նախագահի գրանցված թեկնածուների ծրագրային մոտեցումները կարեւոր հարցերի շուրջ, մյուս կողմից՝ տեղեկացված եւ նպատակաուղղված քաղաքական քննարկումներ խրախուսել:

 

Ինչպե՞ս կարող են նախագահի թեկնածուները ներկայացնել իրենց ծրագրերը այս կայքում:

Նախագահի ցանկացած թեկնածու, ով մասնակցում է 2013 թ. նախագահական ընտրություններին կարող է ներկայացնել իր ծրագիրը այս կայքում: Լրացված հարցաշարը (ներբեռնել այստեղ) պետք է ուղարկվի contact@nimd.ge  էլեկտրոնային հասցեին:

 

Ինչո՞ւ են որոշ հարցեր անպատասխան թողնված:

Նախագահի բոլոր թեկնածուներին տրվել է իրենց ընտրությամբ որոշ հարցեր բաց թողնելու հնարավորություն:

 

Ինչպե՞ս է կատարվել կայքում իրենց ծրագրերը ներկայացրած նախագահի թեկնածուների ընտրությունը:

Նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները հնարավորություն են ունեցել ուղարկել լրացված հարցաշարը: NIMD-ը հայտարարել է կայքի ստեղծման մասին տարբեր լրատվամիջոցներով եւ հարցաշարն ուղարկել է նախագահի բոլոր գրանցված թեկնածուներին:

 

Հերթականության ի՞նչ սկզբունքով է կայքը ներկայացնում նախագահի թեկնածուներին:

Միջազգային արարողակարգի ավանդույթների սկզբունքով, այն է՝ այբբենական կարգով՝ հավասար կարգավիճակ ապահովելու բոլոր մասնակիցների համար:  Օրինակ, Գ տառով սկսվող ազգանուն ունեցող թեկնածուն ցուցակում կլինի երրորդը:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից