ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

թեկնածուի և կուսակցություն

Համեմատեք նախագահության թեկնածուի և կուսակցության տեսակետները

Գործընկերներ

Հարցաշար

Ներոնշյալ հարցաշարը նախատեսված է 2013 թ. նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների համար: Շահագրգիռ թեկնածուները կարող են լրացված հարցաշարն ուղարկել  contact@nimd.ge էլեկտրոնային հասցեին մինչեւ 2013 թ. հոկտեմբերի 20-ը:

Ներբեռնել հարցաշարը

Խնդրում ենք պատասխանել հետեւյալ հարցերին ոչ ավել, քան 250 բառի սահմաններում: Որոշ հարցեր կարող են բաց թողնվել:

 

1.Տեսլական. Ո՞րը կլինի Ձեր՝ որպես Վրաստանի նախագահի ամենամեծ նպատակը:

2.Կրթություն. Ո՞րն է կրթական քաղաքականության Ձեր տեսլականը: Ինչպիսի՞ քաղաքականություն եք առաջարկում տարրական, միջնակարգ, մասնագիտական եւ բարձրագույն կրության որակը բարելավելու համար:

3.Հարկեր. Ձեր կարծիքով ինչպիսի՞ հարկային համակարգ  պետք է ունենա Վրաստանը եւ ո՞ր սկզբունքների հիման վրա պետք է սահմանվի եկամտահարկը:

4.Տնտեսություն. Ո՞րն է տնտեսական աճը խթանելու Ձեր տեսլականը: Հատկապես ո՞ր ոլորտներն են Ձեզ համար առաջնային եւ ինչպիսի՞ քաղաքականություն Դուք կառաջարկեիք Վրաստանի խորհրդարանին եւ կառավարությանը:

5.Աշխատանք. Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է իրականացնի կառավարությունը գործազրկության հաղթահարման ուղղությամբ:

6.Առողջապահություն. Ինչպիսի քաղաքականություն կվարեիք՝ ավելացնելու առողջապահության հասանելիությունն ու որակը:

7.Սոցիալական անվտանգություն. Ինչպիսի՞ քաղաքականություն եք նախատեսում սոցիալական անվտանգության բերալավման ուղղությամբ:

8.Տեղական ինքնակառավարում. Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է Վրաստանում կազմակերպվի տեղական ինքնակառավարումը:

9.Տարածքային ամբողջականություն. Ինչպիսի՞ քաղաքականություն կվարեիք երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ժողովուրդների միջեւ վստահություն կառուցելու ուղղությամբ:

10.Սեռական փոքրամասնությունների իրավունքներ. Ո՞րն է Ձեր մոտեցումը սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ հասարակական-քաղաքական կյանքում նրանց ավելի լավ ինտեգրման խնդրի վերաբերյալ:

11.Կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին. Խնդրում ենք նկարագրել քաղաքական կյանքին կանանց մասնակցությունն ավելացնելու վերաբերյալ Ձեր մոտեցումները (առկայության դեպքում):

12.Ազգային փոքրամասնությունների իրավունքներ. Ինչպիսի՞ քաղաքականություն կիրականացնեիք՝ ապահովելու ազգային փոքրամասնությունների լիարժեք մասնակցությունը եւ ինտեգրումը Վրաստանի սոցիալ-քաղաքական կյանքին:

13.Շրջակա միջավայրի պաշտպանություն/բնապահպանություն. Խնդրում ենք ներկայացնել Ձեր առաջարկները (առկայության դեպքում) առողջ եւ անվտանգ շրջակա միջավայր ստեղծելու վերաբերյալ:

14.Ռազմավարական գործընկերություն. Ո՞ր երկրի եւ կամ երկրների դաշինքի հետ Դուք կփորձեք հաստատել ռազմավարական, այդ թվում՝ ռազմական-ռազմավարական գործընկերություն: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ:

15.Տարածաշրջանային քաղաքականություն. Ինչպիսի՞ն կլինի Ձեր քաղաքականությունը Հարավային Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանների հանդեպ:

16.Պաշտպանության քաղաքականություն. Ինչպե՞ս կկազմակերպեիք երկրի պաշտպանության համակարգը:

17.Անվտանգության քաղաքականություն. Որո՞նք Ձեր կարծիքով պետք է լինեն Վրաստանի ազգային անվտանգության հիմնարար սկզբունքները:

18.Աբորտ (հղիության արհեստական ընդհատում). Անհրաժե՞շտ է արդյոք Ձեր կարծիքով աբորտի արգելումը: Ինչու՞:

19.Կոմերցիոն վարկեր. Արդյո՞ք կոմերցիոն բանկերը պետք է իրավունք ունենան բռնագրավել անշարժ գույքի (բնակարան) սեփականությունը, եթե անձը անկարող է վճարել հարկերը: Ինչու՞:

20.Գյուղատնտեսական հողատարածք. Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Վրաստանում գյուղատնտեսական հողատարածք ձեռք բերելու օտարազգի քաղաքացիների իրավունքի վերաբերյալ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից